Մոլորակի 10 ամենաաղտոտված քաղաքները

1. Պեկին, Չինաստան
Պեկին, Չինաստան

Պեկինը պատած մշուշը մշտապես հիշեցնում է, որ այս քաղաքը օդի աղտոտվածության լուրջ խնդիրներ ունի: Պեկինում և նրա շրջակայքում ապրում են ավելի քան 17 մլն մարդ: Ջրային պաշարնները այստեղ չափազանց քիչ են և աղտոտված, օդի աղտոտվածության մակարդակը 5 անգամ ավելի բարձր է, քան ԱՀԿ-ի կողմից թույլատրելի չափանիշները: Իսկ հաճախակի տեղի ունեցող փոշային փոթորիկները միայն ավելացնում են խնդիրը:

Գուրգեն Մահարի (կենսագրություն)


Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, դասատուի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» եւ «Երեմեան» դպրոցներում։ 1915 թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել են Արևելյան Հայաստան։ Մեծացել է Երեւանի ու Դիլիջանի որբանոցներում, սովորել է ԵՊՀ֊ի պատմա֊գրական ֆակուլտետում։

Կոմիտասի գերազանց լսողությունը




Komitas1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Խորխե Լուիս Բորխես Որոշ ժամանակ Անց (վերլուծություն)

Իսկապես ժամանակնը շատ բան է փոխում է:Կարդալով Խորխե Լուիս Բորխեսի Որոշ ժամանակ Անցը հասկացա որ ժամանակը իսկապես հզոր զենք է,այն  ամեն ինչ բուժում է ամեն ինչ հարթում:Իսկապես.մարդիկ սխալներ գործում են,և ժամանակի ընթացքում գիտակցում են որ սխալվել են և կարծում եմ ,որ իրենց սխալները ուղղում են:Բայց իսկապես միայն որոշ ժամանկ հետո ես գիտակցում քո սխալները,միայն ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին, ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորեցիր բայց դժբախտաբար այս ամենը կատարվում է միայն  որոշ ժամանակ հետո:

Ես......

Ես Մանուկյան Անին եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանում:Չեմ սիրում իմ մասին խոսել ավելի լավ է թող ընկերներս ասեն թե ինչպիսի մարդ եմ ես:Ազատությունը ամեն մարդ ընկալում է իր ձևով:Ես այսպես եմ հասկանում որ կարող ես ազատ մտքերտ արտահայտել,ազատ ապրել ու ոչ մեկից կախված չլինել:Իհարկե ազատությունն էլ որոշակի  չափ ունի:Կարծում եմ երջանկությունը երբեք կախված չի լինում փողից:Իհարկե եթե լինի լավ կլինի բայց եթե չլինի ես երբեք չեմ տխրի դրա համար:Ինձ վարձատրությունը չի հետաքրքրում, եթե սիրում եմ այդ աշխատանքը ուրեմն ինձ էլ ոչինչ չի հետաքրում ում է պետք շատ վարձատրվող, բայց ոչ դուրեկան աշխատանք:Իհարկե ոչ բոլոր մարդիկ են արժանանում իմ հարգանքին:Ընդհանարապես հարգանքն ու ուշադրությունը պետք է փոխադարձ լինի եթե ինձ հարգեն իհարկե ես էլ կհարգեմ ու ուշադրություն կդարձնեմ  տվյալ մարդուն:Փողը,պաշտոնը ու կրոնը ընդհանրապես կապ չունեն եթե մարդը լավն է լինում կլինի հարուստ թե աղքատ կամ այլ ազգի իհարկե ես նրա հետ ընկերութոյւն եմ անում:Ինձ դրանք ընդհանրապես չեն խանգարում:Ես այն եմ ինչպիսին կամ ես չեմ ցանկանում ինչ որ մեկին նմանվել կամ կրկնօրինակել:Եթե որոշ մարդկանց իմ բնավորության մեջ ինչ որ բան դուր չի գալիս ուրեմն թող ինձ հետ չշփվեն քանի որ ես երբեք չեմ փոխի իմ ինչ որ բնավորության գիծ ինչ որ մեկի համար:Բարեկամներին մենք չենք ընտրում դրանք տրվում են ի վերուստ:Իհարկե ունեմ շատ բարեկամներ որոնց շատ եմ սիրում:Ինչպես բոլորը այնպես էլ ես չեմ սիրում պարտվել,եթե նույնիսկ պարտվում եմ չեմ հանձնվում:Ինձ դուր չի գալիս երբ բոլորի մոտ իմ թերությունները մատնացույց են անում:Ես անթերի չեմ,ինչպես և բոլորը ունեմ թերությունները:Բայց ես ինքս եմ փորձում դրանք շտկել և կարիք չունեմ որ ինչ որ մեկը ինձ դրա մասին ասի:





Փոքր ՀԷԿ-երի չորացրած հերթական գետը

Քանի որ Էկոտուր 2014-ի ծրագրում ներառարված թեմաներից է գետերը և ՀԷԿ-աշինության մոլուցքը,ցանկացած նյութ այդ թեմայով մեզ հետաքրքրում է: Մենք ամեն օր համացանցում փնտրում ենք նյութեր Հայաստանի տարբեր մարզերում սնկի նման աճող ՓՀԵԿ-երի մասին, և դրանցից մեկը nyut.am-ի հոդվածն էր: Ահա մի փոքր հատված այդ նյութից :
Այս անգամ բիզնեսի զոհ է դարձել Եղեգիս գետը: Ըստ nyut.am-ի տեղի բնակիչները ասում են, որ այսպիսի վիճակ է ամեն տարի ամռանը և աշնանը: Բավական չէ, որ ձկնուղի ընդհանրապես չկա, խողովակի մեջ վերցված է նաև գետի ամբողջ ջուրը: Շարունակությունը կարող եք կարդալ nyut.am-ում:

Հ.Գ.Այսօր փոքր ՀԷԿերի կառուցումը դարձել է աղետ ՀՀ գետերի համար: Փոխվում էգետի էկոհամակարգը, վնաս է հասցվում ձկնատեսակներին: Միգուցե կգա ժամանակ, որ բնության  պահպանությունը կգերագնահատենք շահից:
տնտեսական

Մեր երկրի օրը, մեր երկրի գագաթին

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 22-րդ ամյակի օրը, Էկո-հայրենագիտական ակումբի անդամներս ուղևորվեցինք դեպի Արեգունի լեռնաշղթայի Արտանիշ լեռնագագթ, որը գտնվումէ Սևանա լճի ափին: Երբ արդեն հասել էինք Արտանիշ գյուղ, սխալմամբ այլ գագաթ էինք բարձրանում, բայց շատ քիչ բարձրանալուց հետո հասկացանք, որ Արտանիշը մյուս կողմում  է:

Ակնոցների պատմությունը...

Օպտիկական ամենատարածված սարքն ակնոցն է:Թե ով է ակնոցի գյուտի հեղինակը` անհայտ է : 

Ինչ ենք մենք ուտում

Մեր սննդի 90%-ը <<իսկական>> սննունդ չէ, մենք ուտում ենք Գենետիկորեն Մոտիֆիկացված սնունդ (Գմո):
Արդյոք մեզ պետք են այդպիսի սննունդներ:

Ոճաբանություն

Ոճաբանություն
Ոճ բառը ծագել է հունական stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:
Հայերենը ունի ոճի երեք տեսակ.
· Գործառական
· Իրադրական
· Անհատական
Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային գործունեության այս կամ այն ոլորտին: Ունի հինգ ենթաոճ.
o Առօրյա խոսակցական
o Վարչական
o Գիտական
o Հրապարակախոսական
o Գեղարվեստական
Առօրյա խոսակցական ենթաոճը գործածվում է առօրյա կյանքում, կենցաղում: Այստեղ շատ են հուզական եւ խոսակցական բառերը, կրկնությունները, ձայնարկությունները, վերաբերականները:
Վարչական ենթաոճը հանդես է գալիս պաշտոնական, գրասենյակային, օրենսդրական, դիվանագիտական ոլորտներում: Այս ոճով են գրվում օրենքները, որոշումները, հայտարարությունները, արձանագրությունները: Ոճին հատուկ են քարացած եւ գրաբարյան կապակցություններ(ի կատար ածել, բերման ենթարկել, ի գիտություն, ներքոհիշյալ, վերոհիշյալ, համաձայն որի…)
Գիտական ենթաոճը հանդես է գալիս գիտական աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում: Սրան հատուկ են խոսքի հակիրճությունը, ճշգրիտ ձեւակերպումները, դատողական բնույթի բառերի գործածությունները:
Հրապարակախոսական ենթաոճը մամուլի լեզուն է: Լինում է գրավոր(թերթ, ամսագիր) եւ բանավո(ռադիո, հեռուստատեսություն): Չունի իրեն հատուկ բառապաշար:
Գեղարվեստական ենթաոճը հանդես է գալիս գրականության մեջ՝ չափածո եւ արձակ: Այս ոճի գրվածքներում շատ են հուզական բառերը, մակդիրները, համեմատությունները, փոխաբերությունները: Կարող է ընդգրկել մյուս բոլոր ոճերի տարրերը:
Իրադրական ոճ ը պայմանավորված է տվյալ իրադրությամբ, կախված է այն պայմաններից, թե խոսողը որտեղ է խոսում, ում հետ է խոսում, ինչի մասին է խոսում, ինչ վերաբերմունք ունի խոսակցի նկատմամբ: Լինում են պաշտոնական, հանդիսավոր, մտերմական-փաղաքշական, ծաղրական, հեգնական:

Անհատական ոճը հանդես է գալիս լեզվական միջոցների անհատական օգտագործման մեջ, կախված է անհատների բնավորությունից, հակումներից, խառնվածքից, ճաշակից, կրթությունից, դաստիարակությունից:

Հենրիկ Էդոյան


Ամեն ինչ…
 Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:


Վերլուծություն

Շատ հավանեցի այս բանաստեղծությունը:Բանաստեղծությունը այն մասինէ որ ամեն ինչ էլ կարող է պատահել,ու պետք չէ ընկճվել,այլ գնալ դեպի առաջ:Մարդիկ մտածում են,որ ամեն ինչը հըեշտ կտրվի,որ ոչ մի դժվարություն չի լինի,բայց դա ամենևին էլ այդպես չէ:Կարծում եմ որ այս բանաստեղծությունը հենց դրա մասին էր:

Հենրիկ Էդոյանի բոլոր բանաստեղծություններն էլ շատ հավանեցի,շատ խորհիմաստ բանաստեղծություններ էին,ու կարծում եմ որ շատ արդիական:

Ցտեսություն միջին դպրոց


Բարև ձեզ :Ահա վերջանում է տարին,ու մենք 9-րդ  դասարանցիներս  պետք է ավարտենք մեր միջին դպրոցը:

Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը (նախագիծ)


Իմ պապու պապը Ներսեսը եղել է Մուշից:1915 թվականին ջարդերից փախնելով եկել են Վարդենիս:Հետո բնակվել են Գառնիում:Իսկ հետո մշտական բնակչություն  են հաստատել Արարտի մարզում:

Western Spaghetti by PES

  Ինձ այս հոլովակը շատ դուր եկավ:Շատ հետաքրիր ու զվարճալի էր:Շատ հետաքրիր մտահաղացում էր:

Աշխարհի առաջին 3D գրիչը: 3Doodler


Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող Ամերիկյան հայտնի Kickstarter կայքում տեղադրվել է մի նախագիծ, որը շատ մեծ արձագանք է ստացել ֆինանսավորողների և այլ մարդկանց կողմից: Նախագիծը կոչվում է 3Doodler: Այն գրչի տեսք ունեցող սարք է, որի օգնությամբ հնարավոր է ձուլված պլաստիկատից տարբեր եռաչափ առարկաներ նկարել օդում

Ինչպես տեսնում եք, 3Doodler-ի միջոցով նկարած պլաստիկ նյութն ակնթարթորեն չորանում է օդում և արդյունքում առաջանում են եռաչափ օբյեկտներ: Նախագիծը կյանքի կոչելու համար հեղինակները նախատեսում էին հավաքել $30 հազ, սակայն մի քանի օրում 19 հազ. օգտագործողներ արդեն հանգանակել են ավելի քան $1 մլն:





3.Ինձ այս նյութը շատ դուր եկավ,չնայած որ հին նյութ է:Շատ դուր եկավ քանի որ առաջինն էր իր բնույթով,կարծում եմ որ շատ հետաքրքիր է և ստեղծագործ:Շատ կցանկանամ ես էլ ունենամ ունենամ այդ գրիչից:

Աղայանական շաբաթ



(Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են):

Աղայանական շաբաթ (ապրիլի 1-5)

2. Փորձեք վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:
Իհարկե մարդը առանց խղճի մարդ չի կարող համարվում,իհարկե եթե մարդը խիղճ չունի անհոգի ու անսիրտ մարդ է այսինքն նա համարվումէ մեռած,այսինքն ես համաձայն եմ գործակատարի վերոնշված մտքի հետ:


3.  Ներկայացրեք խնդրեմ ձեր պատկերացումները խղճի մասին:

Կարծում եմ մարդը  իր ծնվելու պահից էլ ունի խիղճ իսկ թե նա կհիշի դրա մասին թե կանտեսի դա արդեն նրա խնդիրն է,ուղակի մարդը պետք  գիտակցի որ ինքը առանց խղճի մարդ չէ:Կարծում եմ որ խիղճը մարդուն տրվել է նրա համար որ ինքը չսխալվի ու սխալնել չգործի,իսկ եթե նույնսիկ սխալներ գործում է պետք է գոնե գիտակցի ու զղջա դրա համար: Խիղճը երբեք չի մեռնում,ուղակի մենք երբեմն չենք հիշում դրա մասին:Մենք խղճի դեմ անզոր ենք դրա համար էլ պետք չէ այնպիսի բան անել որ հետագայում խիղճտ քեզ տանջի:

Գանձասար ճամբարին ընդառաջ

Քանի որ գնալու ենք ճամբար՝ Գանձասար, որոշեցի մի փորքր տեղեկություններ հավաքել Գանձասարի,Շուշիի և Տրգրանակերտի մասին:

Կենաց Ծառ


 
ԿԵՆԱՑ ԾԱՌ, կյանքի ծառ, փայտ կենաց, ըստ Աստվածաշնչի` հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին` ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը` ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կենաց ծառի արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը: Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում Կենաց ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը` ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:
  
Կենաց ծառը հանդես է գալիս բազմաթիվ անուններովաշխարհածառտիեզերական ծառ (arbor mundi), բեղմնավորության ծառերկնային ծառբարու ծառաշխարհի առանցք ևնԼինում է եռամասքառամասառկա է գրեթե բոլոր դիցաբանություններումաշխարհաստեղծման առասպելներումգեղարվեստական մշակույթներումաճի հետ կապված համակարգերումարվեստներումվիպական և քնարական երկերումստանալով բազմապիսի ձևեր:

Աղբյուրը՝http://historyarmenia.org/5240.html



Թարմություն...

 Գարունը   իր հետ բերում է առաջին ծաղիկը՝ձնծաղիկը,և հենց այդ պահից մենք հասկանում ենք որ ազատվել ենք մռայլ ու ցուրտ եղանակից,ու արդեն սահուն անցում ենք կատարում դեպի պայծառ,գունզգույն ու թարմ եղանակ:Շատ եմ սիրում գարնան այդ թարմությունը,տրամադրության բարձրացումը:Սիրում եմ գարնան ծաղիկները ու ծառերի վրայի բողբոջները,որոնք մի այլ շունչ են տալիս ծառերին:Գարունը մի նոր կյանքի սկիզբ է,քանի որ գարնանն ենք մեն առույգանում:Մի խոսքով ես գարունը շատ եմ սիրում ու գարունը իմ ամենասիրած եղանակն է:

Ես և իմ մոլորակը


Բարև ձեզ:Ես Անին եմ և հիմա ձեզ մտովի կտեղափոխեմ իմ երևակայական մոլորակ:

Առցանց դաս (Եղիշե Չարենց)


1.Ծանոթացիր Եղիշե Չարենցի մեդիափեթեթի երգադարան բաժնի հետ,ու փորձիր ինքդ էլ ինչ որ ռեմիքս անել
2.Կարող ես  դու էլ մեզ նման առցանց դաս պատրաստել
3.Եղիշե Չարենցի մեդիափաթեթից տես տեսադարան բաժինը և  փորձիր ինքտ էլ ստեղծել տեսադարան 
4.Ինչ այլ բաժիններ կարող ես ստեղծել Չարենցի մեդիափաթեթում

Տպավորություններ Ողջաբերդյան ճանապարհորդությունից


Այսօր մենք միջին և ավագ դպրոցի սովորողներով գնացինք Ողջաբերդ, որտեղ և պետք է արտասանեինք Եղիշե Չարենցի բանաստեղծություններից: Ընկեր Մարթայի ուղեկցությամբ մենք առավոտյան ժամը 10-ին ուղևորվեցինք դեպի Գառնի՝Ողջաբարեդ:Եղանք Եղիշե Չարենցի կամարի մոտ,արտասանեցինք  <<Ես իմ անուշ Հայաստանի>> և <<Էլի գարուն կգա>> բանաստեղծությունները:Ապա գնացինք գյուղամեջ և կազմակերպեցինք փոքրիկ ֆլեշմոբ,գյուղացիների հետ համատեղ:Միասին արտասանեցինք Չարենցի բանաստեղծություններից, իսկ հետո հանդիպեցինք մի պապիկի ով մեզ ուղեկցեց Ողջաբերդի մատուռը տեսնելու: Փոքրիկ բայց գեղեցիկ մատուռում մենք մոմ վառեցինք ապա բարձրացանք փոքրիկ քարանձավը տեսնելու: Ուրախ ու հագեցած մեր օրը ավարտվեցՙ և մեզ մնում է միայն պատմել Ձեզ մեր այսօրվա արկածների մասին:

Անի Մանուկյան,Մերի Թելունց

Արփենիկ Չարենց "Հուշեր Հայրիկիս մասին"



Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ: