Հենրիկ Էդոյան


Ամեն ինչ…
 Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:


Վերլուծություն

Շատ հավանեցի այս բանաստեղծությունը:Բանաստեղծությունը այն մասինէ որ ամեն ինչ էլ կարող է պատահել,ու պետք չէ ընկճվել,այլ գնալ դեպի առաջ:Մարդիկ մտածում են,որ ամեն ինչը հըեշտ կտրվի,որ ոչ մի դժվարություն չի լինի,բայց դա ամենևին էլ այդպես չէ:Կարծում եմ որ այս բանաստեղծությունը հենց դրա մասին էր:

Հենրիկ Էդոյանի բոլոր բանաստեղծություններն էլ շատ հավանեցի,շատ խորհիմաստ բանաստեղծություններ էին,ու կարծում եմ որ շատ արդիական:

No comments:

Post a Comment