Խորխե Լուիս Բորխես Որոշ ժամանակ Անց (վերլուծություն)




Իսկապես ժամանակնը շատ բան է փոխում է:Կարդալով Խորխե Լուիս Բորխեսի Որոշ ժամանակ Անցը հասկացա որ ժամանակը իսկապես հզոր զենք է,այն  ամեն ինչ բուժում է ամեն ինչ հարթում:Իսկապես.մարդիկ սխալներ գործում են,և ժամանակի ընթացքում գիտակցում են որ սխալվել են և կարծում եմ ,որ իրենց սխալները ուղղում են:Բայց իսկապես միայն որոշ ժամանկ հետո ես գիտակցում քո սխալները,միայն ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին, ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորեցիր բայց դժբախտաբար այս ամենը կատարվում է միայն  որոշ ժամանակ հետո:

Վիլիամ Սարոյան

Կարդացի Սարոյան: Նրա վոճը այնքան պարզ է ու հետաքրքիր որ կարծում է կհետաքրքրի ու հասկանալի կլինի տարբեր տարիքի մարդկանց:Սարոյանի գրվածքներում կա  հոգի, երբ կարդում ես մի քանի պատմվածքներ ուղղակի մտնում և զգում ես այդ պատմվածքները՝ դա եմ սիրում Սարոյանի գրվածքներում: Չեմ սիրում միայն այն որ կան պատմվածքներ որոնք շատ են երկարում ու ձգձգվում:Շատ է դուր գալիս այն որ նրա պատմվածքներում չկա չարը դրանից եզրակացնում եմ որ Սարոյանը նույնպես բարի մարդ է եղել: Կարծում եմ որ նրա պատմվածնքերը մարդկանց հոգեվիճակի ու կենսակերպի մասին են՝նրանց դժվարությունների ու դրանց հաղթահարման մասին են:

Հարդագողի ճամփորդները (վերլուծություն)

Պետք է միշտ երազել: Թեկուզ քո երազները լինեն անիրականլի մի քիչ խենթ, անմիտ բայց միշտ պետք է երազել: Երբեք ոչ ոք քեզ չպետք է խանգարի երազել: Մեր կյանքը նման է փոքրիկ ակընթարթի: Այնքան արագ է անցնում որ չենք էլ հասցնում մտածել թե ինչպես անցավ մեր կյանքը: Դրա համար պետք է որոշակի ուղղի գծել ու ընթանալ այդ ուղղով: Այդ ուղղին մեզ ամեն ինչում կոգնի կոգնի և երազել և իրականցնել բոլոր երազանքները, ցանկությունները իհարկե կլինեն տարբեր դժվարություններ, խոչընդոտներ բայց մեր գծած ուղղով մենք ամեն ինչ կհաղթահարենք:

Թարգմանություններ (անգլերենից հայերեն)



Առաջին հայացքից տարօրինակ է թվում, կապը մարդու աչքերի գույնի և նրա բնավորության միջև, բայց այնուամենայնիվ այդ կապը գոյություն ունի: Շատ մարդկանց մոտ աչքերը վկայում են իրենց բնավորության լավ կամ վատ գծերի մասին:
 Սովորաբար Երկնագույն աչքեր ունեցող մարդիկ ունեն նաև փոփոխական բնավորություն,
համառ են զգացմունքային, ռոմանտիկ, նրանք շատ շուտ ոգևորվում են և շատ շուտ էլ հիասթափվում անհաջողության դեպքում: Նրանք կամակոր են, եսասեր և նրանցից շատերը շատ են գնահատում իրենց, լինում են պարզ և գրեթե միշտ ճշմարիտ են խոսում: Սև աչքեր ունեցող մարդիկ խելացի են մարդամոտ, հումորով լի, ունեն շատ վառ երևակայություն:
 Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ ճկուն միտք ունեն, երազկոտ են, ուշ են մոռանում հասցված վիրավորանքը, նրանք հուսալի մարդիկ են, կարելի է հանգիստ նրանց վրա հույս դնել: Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ խիզախ են, պարզ, խանդոտ, համառ: Իրենց համառության շնորհիվ կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն: Նրանք միշտ ինքնասածի են լինում և չունեն լավ երևակայություն: Կանաչ աչքեր ունեցող մարդկի լինում են ճարպիկ, խելացի, բայց եսասեր են լինում: Երբեք իրենց նեղություն չեն տա դիմացիններին օգնելու համար: Նրանք վճռական են, իրատես և դժվար իրավիճակներում լավ կողմոնրոշվում են: Նպատակասալաց են և ունեն դիմացինին լսելու և հասականալու ունակություն:
Աղբյուրը՝անգլիական ինչ որ թերթից



Հայտնի ամերիկյան Chupa-Chups ընկերությունը արտադրել է 15 կգ քաշով չուպպա-չուպս,որն արժե 8 մլն դոլար:Այդ չուպպա-չուպս-ի գնորդը եղել է ամերիկուհի օլիգարխ Էլլի Ստյուարտ-ը,որը գնել է այդ չուպպա չուպսից 2 հատ` իր երեխաների համար:Չուպպա-չուպսը 61 սանտիմետր է:Ֆեյսբուքում` Chuppa-Chups -ի պաշտոնական էջում,9մլն 800000 հոգի լայք է տվել ամենամեծ չուպպա-չուպսին:

աղբյուրը՝wikipedia.org




Ամենահին ազգային հիմնը Ճապոնական է: Նրա տեքստը գրված է 9-րդ դարում և կազմված է 4 տողից: Իսկ ամենաերկարը` հունականն է, որն ունի 158 տող:


Ձիերը կանգնած ավելի լավ են քնում, քան`պառկած: Նրանք կարող են առանց պառկելու անցկացնել մի քանի ամիս:

Երկրագնդի ամենամեծ քաղցրահամ լիճը բայկալն է, որը պարունակում է երկրագնդի բոլոր քաղցրահամ ջրերի մեկ տասներորդ մասը:

Ամենափոքր բանակն աշխարհում ունի Սան Մարինո պետությունը' 11 հոգի: Կոստա Ռիկա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնակո պետությունները բանակ ընդհանրապես չունեն:

Ամենամեծ գրադարանն աշխարհում ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանն է' Վաշինգտոնում: Այստեղ պահվում է 60 միլիոն կտոր գիրք, իսկ գրադարակների ընդհանուր երկարությունն անցնում է 456.8 կիլոմետրից:

Ամենաերկարը բանտում նստել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկի հանձնակատար Պոլ Գեյդը: 1911թ. 17 տարեկան հասակում նա դատապարտվեց սպանության համար և ուղարկվեց Հեշկիլ ուղղիչ գաղութը: Գեյդելը այնտեղից դուրս եկավ միայն 1980թ., ընդհանուր առմամբ բանտում անցկացնելով 68 տարի, 8 ժամ և 2 օր:

Մարդկային ուղեղը բաղկացած է 10 միլյարդ նյարդային բջիջներից և օժտված 86մլն միավոր ինֆորմացիա հիշելու համար:

Ամենափոքրահասակ հեղինակն է համարվում ամերիկուհի Դորտի Ստրեյնը: Նա իր "Ինչպես է սկսվում աշխարհը" գիրքը գրել է 4 տարեկանում: Այն լույս է տեսել  Նյու Յորքում, երբ նա ընդամենը 6 տարեկան էր: