Art

Պաբլո Պիկասո

Պաբլո Պիկասո (1881 թ. հոկտեմբերի 25Մալագա – 1973 թ. ապրիլի 8Մուժեն (Ֆրանսիա), իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ։ Կյանքի մեծ մասը անցկացրել է Ֆրանսիայում։ Հայտնի է որպես Կուբիստական շարժման հիմնադիր։








Guernica
Առաջին համաշխարհային պատերազմի հեղաշրջումից հետո Պիկասոն սկսեց ստեղծագործել նեոկլասիկական ոճում։ Պիկասոյի այս աշխատանքները հաճախ հիշեցնում են Ինգրեսի աշխատանքերը։ Պիկասոյի այս ժամանակաշրջանի հայտնի նկարներից է Guernica-ն։ Այստեղ Պիկասոն մարմնավորել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի անմարդկությունը, դաժանությունը և անհուսությունը։ Երբ Պիկասոյին խնդրել են բացատրել իր սիմվոլները, նա պատասխանել է «Նկարիչը չէ, որ պետք է սահմանի իր սիմվոլները։ Այլապես ավելի լավ կլիներ, որ նա դա արտահայտեր բազմաթիվ բառերով։ Հասարակությունը, որ նայում է այդ նկարին, պետք է սահմանի այդ սիմվոլները այնպես, ինչպես ինքն է հասկանում»։ Guernica-ն երկար տարիներ կախված է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ 1981 թ. այն ցուցադրվել է Իսպանիայում։ 1992 թ. այն կախվել է Մադրիդի Ռեյնա Սոֆյա թանգարանում՝ թանգարանի բացման ժամանակ։

No comments:

Post a Comment