Homeworks


Աղայանական շաբաթ
 

(Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են):

1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։
Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:
Իմ կյանքի լուսավոր կետը իմ ընտանիքն է,իմ ընկերները նրանք ում ես սիրում եմ և ընդհանրապես ինձ համար լուսավոր կետ է համարվում հենց իմ կյանքը,քանի որ եթե այս կյանքը չլինի ես չեմ ունենա ոչ լուսավոր ոչ էլ մութ կողմեր
Բնականաբար եթե կա լուսավոր ուրեմն կա նաև մութ կողմեր մեր կյանքում:Մութ կողմերը ավելի շատ բնավորության  հետ է կապված,ինձ համար իմ մութ կետը այն որ ես շատ շուտ եմ հիասթափվում ու ընկճվում:
2.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:
Հիմա այդ սանդուղքը չկա քանի որ մադրիկ չարացել են իրար նկատմաբ,անարդարություն է տիրում ամբողջ աշխարհում,եթե ցանկանում ենք սանդուղքը առաջվա նման կարողանանք տեսնել ուրեմն պետք է ավելի լավին ձգտենք,բարիանանք,հարգենք ու սիրենք միմյանց:







Առաջադրանք 4-րդ

9.2 դաս.-ի Եվան ու Աննան առաջարկում են կարդալ Ղազարոս Աղայանի
«Երկու խոշոր չարիք»  հոդվածը (1898 թ.) և պատասխանել հետևյալ հարցերին:
1. Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
1.      Երկու խոշոր չարիքներ են մտավոր հոգնածությունը և ներվոտությունը,մեր դարի այս բնորոշ գծերը,այնքան մեծ զարգացում են ստացել,որ լուրջ վտանգ են սպառնում մարդկության ապագայում:

2. Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
1.      Ներվոտությունը առաջ է եկել նապոլեոնի պատերազմներից,ֆրանսիական մեծ հեղափոխությունից:
Մտավոր հոգնածության մասին  Բինեն և Անրին վճռականապես հայտնում են,որ այդ մեծ չարիքի պատճառը ժամանակակից դպրոցն ու կրթական սիստեմն է,գլխավորապես գիմնազիաներն ու համալսարանները:Այսօր ամեն ոք մեծ թե փոքր հարուստ թե աղքատ ձգտում են կրթություն ստանալու:Ծնողների միակ ձգտումն է կրթություն տալ իրենց զավակներին:

3. Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
     Աղայանը առաջարկում է նոր արմատական դպրոց ստեղծել,իսկ սոցիալական կյանքը ավելի արդար և խելացի խազմակերպել ահա զորեհ դարմանները ներվոտության և մտավոր հոգնածության դեմ:



Աղայանական շաբաթ (ապրիլի 1-5)
2. Փորձեք վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:
Իհարկե մարդը առանց խղճի մարդ չի կարող համարվում,իհարկե եթե մարդը խիղճ չունի անհոգի ու անսիրտ մարդ է այսինքն նա համարվումէ մեռած,այսինքն ես համաձայն եմ գործակատարի վերոնշված մտքի հետ:


3.  Ներկայացրեք խնդրեմ ձեր պատկերացումները խղճի մասին:

Կարծում եմ մարդը  իր ծնվելու պահից էլ ունի խիղճ իսկ թե նա կհիշի դրա մասին թե կանտեսի դա արդեն նրա խնդիրն է,ուղակի մարդը պետք  գիտակցի որ ինքը առանց խղճի մարդ չէ:Կարծում եմ որ խիղճը մարդուն տրվել է նրա համար որ ինքը չսխալվի ու սխալնել չգործի,իսկ եթե նույնսիկ սխալներ գործում է պետք է գոնե գիտակցի ու զղջա դրա համար: Խիղճը երբեք չի մեռնում,ուղակի մենք երբեմն չենք հիշում դրա մասին:Մենք խղճի դեմ անզոր ենք դրա համար էլ պետք չէ այնպիսի բան անել որ հետագայում խիղճտ քեզ տանջի:




Առցանց դաս (Եղիշե Չարենց)

1.Ծանոթացիր Եղիշե Չարենցի մեդիափեթեթի երգադարան բաժնի հետ,ու փորձիր ինքդ էլ ինչ որ ռեմիքս անել
2.Կարող ես  դու էլ մեզ նման առցանց դաս պատրաստել

3.Եղիշե Չարենցի մեդիափաթեթից տես տեսադարան բաժինը և  փորձիր ինքտ էլ ստեղծել տեսադարան
4.Ինչ այլ բաժիններ կարող ես ստեղծել Չարենցի մեդիափաթեթում








Արփենիկ Չարենց "Հուշեր Հայրիկիս մասին"


Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:


ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:
Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:

ՏՈՆԱԾԱՌ

Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում  թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:
-         Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.
-         Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:
Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:
-         Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:
   Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:

ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
-         Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:
-         Աբով,- ասացիր:
-         “Աբովնի՞նչ է,- նորից հարցրի:
-         Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր: Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:

ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ
Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:
   Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ  մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:
http://www.lifeevharmony.com/2012/07/blog-post_2059.html



Հրազդան գետ
 
Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), ՀՀ խոշորագույն ու կարևորագույն գետերից է` Արաքսի ձախ վտակը: Ունի 141կմ երկարություն: Ավազանի մակերեսը 2650կմ² է (առանց Սևանա լճի):Այն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը: Վերին հոսանքում մոտ 20կմ հոսում է դեպի արևմուտք` այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820մ բարձրության վրա լցվում Արաքսը: Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ: Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը` գարնանային, վարարումները` ամռանն ու աշնանը: Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը` 138մ³/վրկ, նվազագույնը` 9մ³/վրկ, տարեկան հոսքը 712 մլն մ³: Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը:





Կարս

Կարսը միջնադարյան Հայաստանի մինչև օրս պահպանված մայրաքաղաքներից է:

Այն գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին, շրջապատված բլրապատ բարեբեր դաշտերով, ծովի մակերևույթից մոտ 1850 մ բարձրության վրա:Հնում Կարսը մտնում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառի մեջ: Նրա առաջին տերերը Վանանդի նախարարներն էին: Կարսը նրանց գլխավոր բերդն ու նստավայրն էր: 928 թվականին Կարսը դարձավ Հայաստանի մայրաքաղաք: 961 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, իսկ Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի ֆեոդալական թագավորության մայրաքաղաքը:

Աղբյուրները`http://akunq.net/am/?p=286,http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D6%80%D5%BD








No comments:

Post a Comment