Առաջին հերթին եղիր մարդ


Մենք չգիտենք մեր պատմությունը, մեր մշակույթը, այսինքն` մենք չենք հարգում ինքներս մեզ ըստ Թումանյանի:

Մուլա Նաստրեդին



Մի օր Մուլա Նաստրեդինը կորցնում է մատանին իր տան նկուղում, որտեղ շատ մութ էր: Մթության մեջ այն գտնելու հնար չկար, և նա դուրս եկավ փողոց և սկսեց այնտեղ փնտրել: Անցորդներից մեկը կանգնեց և հարցրեց.
-Ի՞նչ եք փնտրում, Մուլա Նաստրեդին: Դուք ինչ-որ բա˚ն եք կորցրել։
-Այո՛, ես իմ մատանին եմ կորցրել նկուղում։
- Բայց Մուլա Նաստրեդին, ինչու՞ չեք փնտրում այն նկուղում, որտեղ որ կորցրել եք,-հարցրեց մարդը զարմացած։
- Հիմար մի՛ եղիր։ Դու կարծու˚մ ես որևէ բան կգտնեմ այդ մթության մեջ: