Armenian Language


 Ես...



Ես Մանուկյան Անին եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանում:Չեմ սիրում իմ մասին խոսել ավելի լավ է թող ընկերներս ասեն թե ինչպիսի մարդ եմ ես:Ազատությունը ամեն մարդ ընկալում է իր ձևով:Ես այսպես եմ հասկանում որ կարող ես ազատ մտքերտ արտահայտել,ազատ ապրել ու ոչ մեկից կախված չլինել:Իհարկե ազատությունն էլ որոշակի  չափ ունի:Կարծում եմ երջանկությունը երբեք կախված չի լինում փողից:Իհարկե եթե լինի լավ կլինի բայց եթե չլինի ես երբեք չեմ տխրի դրա համար:Ինձ վարձատրությունը չի հետաքրքրում, եթե սիրում եմ այդ աշխատանքը ուրեմն ինձ էլ ոչինչ չի հետաքրում ում է պետք շատ վարձատրվող, բայց ոչ դուրեկան աշխատանք:Իհարկե ոչ բոլոր մարդիկ են արժանանում իմ հարգանքին:Ընդհանարապես հարգանքն ու ուշադրությունը պետք է փոխադարձ լինի եթե ինձ հարգեն իհարկե ես էլ կհարգեմ ու ուշադրություն կդարձնեմ  տվյալ մարդուն:Փողը,պաշտոնը ու կրոնը ընդհանրապես կապ չունեն եթե մարդը լավն է լինում կլինի հարուստ թե աղքատ կամ այլ ազգի իհարկե ես նրա հետ ընկերութոյւն եմ անում:Ինձ դրանք ընդհանրապես չեն խանգարում:Ես այն եմ ինչպիսին կամ ես չեմ ցանկանում ինչ որ մեկին նմանվել կամ կրկնօրինակել:Եթե որոշ մարդկանց իմ բնավորության մեջ ինչ որ բան դուր չի գալիս ուրեմն թող ինձ հետ չշփվեն քանի որ ես երբեք չեմ փոխի իմ ինչ որ բնավորության գիծ ինչ որ մեկի համար:Բարեկամներին մենք չենք ընտրում դրանք տրվում են ի վերուստ:Իհարկե ունեմ շատ բարեկամներ որոնց շատ եմ սիրում:Ինչպես բոլորը այնպես էլ ես չեմ սիրում պարտվել,եթե նույնիսկ պարտվում եմ չեմ հանձնվում:Ինձ դուր չի գալիս երբ բոլորի մոտ իմ թերությունները մատնացույց են անում:Ես անթերի չեմ,ինչպես և բոլորը ունեմ թերությունները:Բայց ես ինքս եմ փորձում դրանք շտկել և կարիք չունեմ որ ինչ որ մեկը ինձ դրա մասին ասի:










Գուրգեն Մահարի


Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, դասատուի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» եւ «Երեմեան» դպրոցներում։ 1915 թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել են Արևելյան Հայաստան։ Մեծացել է Երեւանի ու Դիլիջանի որբանոցներում, սովորել է ԵՊՀ֊ի պատմա֊գրական ֆակուլտետում։

Գուրգեն Աճեմյանը ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում։ Նա եղել է Չարենցի մտերիմ ընկերը։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ունեցել է քիչ թե շատ անհոգ մանկություն։ Սակայն պատերազմը ինչպես ամբողջ հայության այնպես էլ նրա ճակատագիրը փոխեց ։ Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվեցին մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջեց և նրանց հետ նահանջեցին նաև հայերը։ Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստսկանների հետ փախավ Արևելյան Հայաստան։ Այնտեղ ապրեց որբանոցում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին։ Տատը, որին նա շատ էր սիրում, մահացել էր գաղթի ճանապարհին։ Հետագայում Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։ Որբանոցում ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ։ Այստեղ էլ սկսվել է իր ստեղծագործագործական կյանքը։ Որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Նրան հռչակություն բերեցին «Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործությունները։ Սակայն հետագա առաջխաղացմանը խանգարեց 1936-ի աքսորը։ Այդ ժամանակ աքսորում էին շատերին՝ այդ թվում նաև Գուրգեն Մահարուն։ 1953-ին նա վերադարձավ Երևան և գրեց բազմաթիվ նոր ստեղծագործություններ՝ «Ծաղկած փշալարեր», որը աքսորի տարիների մասին էր,իսկ «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի մասին և շատ այլ ստեղծագործություններ։ Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին։ Գուրգեն Մահարին իր «Ինքնակենսագրություն» վեպը ավարտում է բնորոշ մի պատկերով.







Խորխե Լուիս Բորխես Որոշ ժամանակ Անց (վերլուծություն)


Իսկապես ժամանակնը շատ բան է փոխում է:Կարդալով Խորխե Լուիս Բորխեսի Որոշ ժամանակ Անցը հասկացա որ ժամանակը իսկապես հզոր զենք է,այն  ամեն ինչ բուժում է ամեն ինչ հարթում:Իսկապես.մարդիկ սխալներ գործում են,և ժամանակի ընթացքում գիտակցում են որ սխալվել են և կարծում եմ ,որ իրենց սխալները ուղղում են:Բայց իսկապես միայն որոշ ժամանկ հետո ես գիտակցում քո սխալները,միայն ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին, ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորեցիր բայց դժբախտաբար այս ամենը կատարվում է միայն  որոշ ժամանակ հետո:




Կոմիտասի գերազանց լսողությունը

1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:
Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:
Մի օր, երբ հորս հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան էինք գնացել, այնտեղ էր նաև Կոմիտասը՝ շրջապատված մի խումբ ուսանողներով, որոնց ձայներն էր փորձում: Իր յուրահատուկ ժպիտով կանգնած, Կոմիտասը, նրանց առանձին հարցումներ անելով, որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրանցում անունները: Նրանք, ովքեր իր երգած մի նոտան հաջողությամբ կարողացան վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: Նրանց անունները, որոնք իր երգած փոքրիկ երգային նախադասությունը դյուրությամբ ըմբռնցին, «հույժ քաջալավ» անդամների բաժնում ընդգրկեց: Մի քանի ուսանողներ, երբ պնդեցին, թե ձայն չունեն, Կոմիտասը սրամտորեն կատակաբանություններով նրանց  բարձրաձայն քրքիջների մատնեց, և որակեց՝ «ճշմարիտ երգիչներ»:
Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:
Այդ օրը Կոմիտասը մի մշեցի էր, այնքան հարազատ, որքան մի բիթլիսցի, մի վանեցի, մի սասունցի և ուրիշ գավառացի: Այդ օրը երկու ժամվա մեջ Կոմիտասը իր երգչախմբի համար 40 անդամ ընտրեց, որոնց ձայների տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չկրեցին:
Աղավնի Մեսրոպյանի հուշերից
Աղբյուր՝ http://movsisyannune.com/2013/09/25/%D5%AF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AB-%D5%A3%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AC%D5%BD%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/

Կոմիտաս և Տիրայր վարդապետ
1901, աշուն, Ս. Էջմիածի





Աշխարհի էպոսները


Սասնա ծռեր







«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդական հերոսավեպը կամ էպոսը։ Վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ «Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը. ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։
Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Ճյուղ երրորդ

Սասունցի Դավիթ

Դառնանք, զօղորմի տի տանք

Դեղձուն Ճուղ -ծամին

-Քառսուն օղորմի:

Դառնանք, զօղորմի տի տանք

Քեռի Թորոսին

-Քառսուն օղորմի:

Դառնանք, զօղորմի տի տանք

Ձենով Հովհանին,

-Քառսուն օղորմի:

Դառնանք, զօղորմի տի տանք

Արտատեր Պառվուն,

-Քառսուն օղորմի:

Դառնանք, զօղորմի չը տանք

Չմշկիկ Սուլթանին,

-Չը  տանք օղորմի:

Դառնանք, զօղորմի չը տանք

Մըսրա Մելիքին,

-Չը  տանք օղորմի:

Դառնանք, զօղորմի տի տանք

Իսմիլ խաթունին,

-Քառսուն օղորմի:

Դառնանք, զօղորմի տի տանք

Խանդութ  խանումին,

-Քառսուն օղորմի:

Դառնանք, զօղորմի տի տանք

Թառլամ Դավիթին,

-Հազար օղորմի:

Գիլգամեշ

Գիլգամեշ, Շումերա-բաբելոնական հերոսական էպոսի պայմանական անվանումն է։ Համարվում է գտնված ամենահին գրական ստեղծագործությունը։
Գիլգամեշը Շումերի (մ.թ.ա. 28-րդ դար) Ուրուկ քաղաքի կիսաառասպելական կառավարողն է։
Գիլգամեշի մասին էպիկական երգերն առաջացել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Առավել լավ է պահպանված աքքադական «Ամեն ինչ տեսածի մասին...» մեկնակերպը, որի գրառումը գալիս է մ.թ.ա. 19-18-րդ դդ,։ Տաղաչափությունըշեշտային է (բանատողի մեջ հիմնականում չորս շեշտակիր վանկ)։ «Գիլգամեշին» բնորոշ են հերոսական էպոսի գծերը` ավանդական սյուժեն (հերոսի բուռն երիտասարդությունը, նրա հանդիպումը Էնկիդու հակառակորդ վայրենու հետ, որը հետո դառնում է նրա դաշնակիցը), հերոսական թափառաշրջիկները (որի ընթացքում բարեկամները մի շարք սխրանքներ են կատարում), ստվածապայքարի մոտիվները (Իշտար աստվածուհու սիրո մերժումը, նրա ուղարկած ցլի սպանությունը)։ Էպոսի գլխավոր կոլիզիան Էնկիդուի մահն է, որը ցնցում է Գիլգամեշին։ Նա սկսում է անմահություն փնտրել։ Արևի աստծու ուղիով գնում է երանելի Ուտապիշտիի կղզին, որը համաշխարհային ջրհեղեղ է վերապրել, ձեռք է բերում հավերժական երիտասարդության ծաղիկը, բայց օձը առևանգում է այն (անդրաշխարհ ճամփորդելու ավանդական այս մոտիվը էպոսում ենթարկված է հերոսական նպատակների)։ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ բարձրանում է մարդու մահկանացու լինելու և նրա կյանքի իմաստի խնդիրը։ Մահվան ողբերգական անխուսափելիությունը հաղթահարվում է հերոսական արարքների անմահությամբ։ Գիլգամեշի մասին լեգենդը տարածված է եղել նաև Պաղեստինումխեթերիխուռիների և այլոց մոտ։


Ասք Իգորի Արշավանքի Մասին
 Ռուս ժողովրդի էպոսը պատկանոըմ է անհայտ գրչի;Այն երկար ժամանակ անհայտ է եղլ  և միայն 1800թ. Մուսին-Պուշկինը հայտնաբերել է երկի միակ ձեռագիրը:1812թ Նապոլեոնի արշավանքի ժամանակ մոսկվայի հրդեհից ոչնչանում է երկի միակ ձեռագիրը:Էպոսում ներկայացված Է 1185թ դեպքերը մասնավորապես Սևերյան իշղան Իգորի արշավանքը պոլովցիների դեմ վորտեղ Իգորը գերի է ըկնում:Նրա պարտության պատճառը իշղանների պառակտված վիճակն էր:


հատված
Ով դու,Յարոսլավ,

Դուք , Վսեսլավի թոռներդ բոլոր.

Դեհ, խոնարհեցեք  դրոշակները ձեր,

Հողին գամեցեք այլևս բթացած նիզակները ձեր,-

Քանզի մերժված եք

Ձեր պապերի փառքից.

Քանզի ձեր խռովքը,

ձեր դավն էր պատծառը,

Որ պիղծը խուժեց Ռուսաց Աշխարհը`

Դեպի Վսեսլավի հարստությունը.

Քանզի չլիներ ձեր գժտեւթյեւնը,

Չէր լինի և լուծը պոլովցիների:


Ավագ Էդդա
Ավագ Էդդա, Սեգմունդի Էդդա, Երաժշտական Էդդա, սկանդինավյան դիցաբանության և պատմության մասին երգերի ժողովածու հին իսլանդերենով: Առաջին երգերը գրի են առնվել XIII դարում: Լեգենդի համաձայն հեղինակն է իսլանդական գիտնական Սիգմունդ Իմաստունը:









Վիլիամ սարոյան
 Կարդացի Սարոյան ու հասկացա, որ Սարոյանը ինձ համար է , այսինքն շատ պարզ է հասկանալի ու հեշտ հասկացվող` ուղղակի կան գրվածքներ որոնք շատ են երկարում ու ձգձգվում: Կային պատմվածքներ որոնք անիմաստ էին ինձ համար օրինակ`ցուրտ օր է, որը անիմաստ երկարում էր:



Թարգմանություններ

Առաջին հայացքից տարօրինակ է թվում, կապը մարդու աչքերի գույնի և նրա բնավորության միջև, բայց այնուամենայնիվ այդ կապը գոյություն ունի: Շատ մարդկանց մոտ աչքերը վկայում են իրենց բնավորության լավ կամ վատ գծերի մասին:
 Սովորաբար Երկնագույն աչքեր ունեցող մարդիկ ունեն նաև փոփոխական բնավորություն, համառ են զգացմունքային, ռոմանտիկ, նրանք շատ շուտ ոգևորվում են և շատ շուտ էլ հիասթափվում անհաջողության դեպքում: Նրանք կամակոր են, եսասեր և նրանցից շատերը շատ են գնահատում իրենց, լինում են պարզ և գրեթե միշտ ճշմարիտ են խոսում: Սև աչքեր ունեցող մարդիկ խելացի են մարդամոտ, հումորով լի, ունեն շատ վառ երևակայություն: Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ ճկուն միտք ունեն, երազկոտ են, ուշ են մոռանում հասցված վիրավորանքը, նրանք հուսալի մարդիկ են, կարելի է հանգիստ նրանց վրա հույս դնել: Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ խիզախ են, պարզ, խանդոտ, համառ: Իրենց համառության շնորհիվ կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն: Նրանք միշտ ինքնասածի են լինում և չունեն լավ երևակայություն: Կանաչ աչքեր ունեցող մարդկի լինում են ճարպիկ, խելացի, բայց եսասեր են լինում: Երբեք իրենց նեղություն չեն տա դիմացիններին օգնելու համար: Նրանք վճռական են, իրատես և դժվար իրավիճակներում լավ կողմոնրոշվում են: Նպատակասալաց են և ունեն դիմացինին լսելու և հասականալու ունակություն:


Հայտնի ամերիկյան Chupa-Chups ընկերությունը արտադրել է 15 կգ քաշով չուպպա-չուպս,որն արժե 8 մլն դոլար:Այդ չուպպա-չուպս-ի գնորդը եղել է ամերիկուհի օլիգարխ Էլլի Ստյուարտ-ը,որը գնել է այդ չուպպա չուպսից 2 հատ` իր երեխաների համար:Չուպպա-չուպսը 61 սանտիմետր է:Ֆեյսբուքում` Chuppa-Chups -ի պաշտոնական էջում,9մլն 800000 հոգի լայք է տվել ամենամեծ չուպպա-չուպսին:



Ամենահին ազգային հիմնը Ճապոնական է: Նրա տեքստը գրված է 9-րդ դարում և կազմված է 4 տողից: Իսկ ամենաերկարը` հունականն է, որն ունի 158 տող:


Ձիերը կանգնած ավելի լավ են քնում, քան`պառկած: Նրանք կարող են առանց պառկելու անցկացնել մի քանի ամիս:

Երկրագնդի ամենամեծ քաղցրահամ լիճը բայկալն է, որը պարունակում է երկրագնդի բոլոր քաղցրահամ ջրերի մեկ տասներորդ մասը:

Ամենափոքր բանակն աշխարհում ունի Սան Մարինո պետությունը' 11 հոգի: Կոստա Ռիկա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնակո պետությունները բանակ ընդհանրապես չունեն:

Ամենամեծ գրադարանն աշխարհում ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանն է' Վաշինգտոնում: Այստեղ պահվում է 60 միլիոն կտոր գիրք, իսկ գրադարակների ընդհանուր երկարությունն անցնում է 456.8 կիլոմետրից:

Ամենաերկարը բանտում նստել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկի հանձնակատար Պոլ Գեյդը: 1911թ. 17 տարեկան հասակում նա դատապարտվեց սպանության համար և ուղարկվեց Հեշկիլ ուղղիչ գաղութը: Գեյդելը այնտեղից դուրս եկավ միայն 1980թ., ընդհանուր առմամբ բանտում անցկացնելով 68 տարի, 8 ժամ և 2 օր:

Մարդկային ուղեղը բաղկացած է 10 միլյարդ նյարդային բջիջներից և օժտված 86մլն միավոր ինֆորմացիա հիշելու համար:

Ամենափոքրահասակ հեղինակն է համարվում ամերիկուհի Դորտի Ստրեյնը: Նա իր "Ինչպես է սկսվում աշխարհը" գիրքը գրել է 4 տարեկանում: Այն լույս է տեսել  Նյու Յորքում, երբ նա ընդամենը 6 տարեկան էր:

No comments:

Post a Comment