Տնտեսագիտությունը գիտություն է, սահմանափակ ռեսուրսների այլընտրանքային օգտագործմամբ, անսահմանափակ պահանջմունքների առավելագույն բավարարման, մեթոդի, սկզբունքների և օրենքների վերաբերյալ:
Տնտեսագիտության, որպես ինքնուրույն գիտության սկիզբ դրվեց Անգլիայում, 17–րդ դարում մերկանտիլիստների կողմից: Մերկանտիլ դպրոցի ներկայացուցիչներն իրենց հետազոտությունների ուշադրության կենտրոնում էին պահում շրջանառության ոլորտը: Ինչպես վաղ շրջանի(16-րդ դար), այնպես էլ ուշ , զարգացած շրջանի (17-րդ դար) մերկանտիլիստները հարստության ամենաիրական ու բարձրագույն ձևը համարում էին փողը, դրամական ձևը, իսկ նրա ստեղծման ոլորտը առևտուրը, մասնավորապես արտաքին առևտուրը:
Գիտական դասական տնտեսագիտության ստեղծման ու կայացման հայրենիքը նույնպես դարձավ Անգլիան (18-րդ դար): Անգլիական գիտական դասական տնտեսագիտության ստեղծողը դարձավ Ուլիամ Պետտին: Ի տարբերություն մերկանտիլիստների, Պետտին հարստության ստեղծման հետազոտության ոլորտը բացի շրջանառությունից տարածեց նաև արտադրության վրա: Նա առաջինն էր, որ նկատեց և կարևորեց արտադրության ու շրջանառության ոլորտների փոխադարձ կապը և հարստության ստեղծման աղբյուրը շրջանառության ոլորտից տեղափոխեց արտադրության ոլորտը՝ հայտարարելով, որ աշխատանքը նյութական հարստության հայրն է, իսկ հողը՝ նրա մայրը:
http://media-economics.blogspot.com/
http://media-economics.blogspot.com/
No comments:
Post a Comment