Ոճաբանություն
Ոճ բառը ծագել է հունական stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:
Հայերենը ունի ոճի երեք տեսակ.
· Գործառական
· Իրադրական
· Անհատական
Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային
գործունեության
այս
կամ
այն
ոլորտին:
Ունի
հինգ
ենթաոճ.
o Առօրյա խոսակցական
o Վարչական
o Գիտական
o Հրապարակախոսական
o Գեղարվեստական
Առօրյա խոսակցական ենթաոճը գործածվում է առօրյա կյանքում, կենցաղում: Այստեղ շատ են հուզական եւ խոսակցական բառերը, կրկնությունները, ձայնարկությունները, վերաբերականները:
Վարչական ենթաոճը հանդես է գալիս պաշտոնական, գրասենյակային, օրենսդրական, դիվանագիտական
ոլորտներում:
Այս
ոճով
են
գրվում
օրենքները,
որոշումները,
հայտարարությունները,
արձանագրությունները:
Ոճին
հատուկ
են
քարացած
եւ
գրաբարյան
կապակցություններ(ի կատար
ածել,
բերման
ենթարկել,
ի
գիտություն,
ներքոհիշյալ,
վերոհիշյալ,
համաձայն
որի…)
Գիտական ենթաոճը հանդես է գալիս գիտական աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում: Սրան հատուկ
են
խոսքի
հակիրճությունը,
ճշգրիտ
ձեւակերպումները,
դատողական
բնույթի
բառերի
գործածությունները:
Հրապարակախոսական ենթաոճը մամուլի լեզուն է: Լինում է գրավոր(թերթ, ամսագիր) եւ բանավո(ռադիո, հեռուստատեսություն): Չունի
իրեն
հատուկ
բառապաշար:
Գեղարվեստական ենթաոճը հանդես է գալիս գրականության մեջ՝ չափածո
եւ
արձակ:
Այս
ոճի
գրվածքներում
շատ
են
հուզական
բառերը,
մակդիրները,
համեմատությունները,
փոխաբերությունները:
Կարող
է
ընդգրկել
մյուս
բոլոր
ոճերի
տարրերը:
Իրադրական ոճ ը պայմանավորված է տվյալ
իրադրությամբ,
կախված
է
այն
պայմաններից,
թե
խոսողը
որտեղ
է
խոսում,
ում
հետ
է
խոսում,
ինչի
մասին
է
խոսում,
ինչ
վերաբերմունք
ունի
խոսակցի
նկատմամբ:
Լինում
են
պաշտոնական,
հանդիսավոր,
մտերմական-փաղաքշական,
ծաղրական,
հեգնական:
Անհատական ոճը հանդես է գալիս լեզվական միջոցների անհատական օգտագործման մեջ, կախված է անհատների բնավորությունից, հակումներից, խառնվածքից,
ճաշակից,
կրթությունից,
դաստիարակությունից:
No comments:
Post a Comment