Քանի որ գնալու ենք ճամբար՝ Գանձասար, որոշեցի մի փորքր տեղեկություններ հավաքել Գանձասարի,Շուշիի և Տրգրանակերտի մասին:
Գանձասար
Գանձասար
Գանձասար վանական համալիր է Արցախում, Մարդակերտի
շրջանի Վանք գյուղի մոտակայքում,
նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։
Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից,
որի ընդերքում
կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել
է 1216 – 1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից:Գանձասարը
1400 – 1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն
էր ։ 1923-ից` Ադրբեջանին
բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր
է եղել այն նորոգել
1993-1997 թվականներին:
Շուշի
Շուշի, բերդաքաղաք
Արցախում, համանուն
շրջանի վարչական
կենտրոնը։ Համարվում
է Լեռնային
Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի
մշակութային և տնտեսական կյանքում։
Ավերվել է և հայաթափվել
է 1920-ին, ազատագրվել է 1992 թվականին։ Ներկայում
Շուշին հայտարարված
է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնվում է։
Կլիմա
Կլիման չափավոր,
առողջարանային է։ Հունվարին միջին ջերմաստիճանը +2,9 է, ապրիլին՝ +7,4, հուլիսին՝
+18,9, նոյեմբերին՝ +4,7 °C։ Նվազագույն գրանցված
ջերմաստիճանը եղել է -19,5 °C։ Տարեկան տեղումների
քանակը կազմում է 640 մմ։
Տիգրանակերտ
Տիգրանակերտ, քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ
մայրաքաղաքը։
Հիմնադրել է Տիգրան Մեծը, մթա 70-ական թվականներին և կոչել իր անունով։ Տիգրան
Մեծը այն դարձրել է Հայաստանի մայրաքաղաքը, քանի որ Արտաշատն այլևս չէր կարող լինել
նրա լայնածավալ պետության կենտրոնը։ Տիգրան Մեծը Տրգրանակերտը վերաբնակեցրել է հայ
ավագանու շատ ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100
հազար բնակիչ։իգրանակերտը շրջապատված էր 26 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված
էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։
Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով, լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։
Տիգրանակերտը նվաճվել է և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մթա 69-ի արշավանքների
ժամանակ։ Մթա 55 թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը
լինելուց։
No comments:
Post a Comment