Բարև
ձեզ:Ես Անին եմ և հիմա ձեզ մտովի կտեղափոխեմ իմ երևակայական մոլորակ:
Ես հիմա ապրում եմ <<Իմ մոլորակում>>:Իմ մոլորակը շատ գեղեցիկ է ու գունզգույն :Մյուս մոլորակների նման կլոր է սակայն նարնջագույն:Ես եմ ընտրել այդ գույնը հուսով եմ կհավանեք:Իմ մոլորակը ես համարում եմ իմ մտքերը,որտեղ
ես ստեղծագործում եմ,և պատկերավոր հայտնվում եմ իմ քաղաքում,որը ես եմ ստեղծել:Իմ մոլորակը
իհարկե տարբերվում է մյուս մոլորակներից:Եղանակը կախված է իմ տրամադրությունից,եթե շատ բարձր տրամադրություն ունեմ ուրեմն արևը շողում է,իսկ եթե ընդհանրապես տրամադրություն չունեմ մռայլ եղանակ է լինում,իսկ երբեմն անձրև է գալիս,: Բոլոր մարդիկ բարի են,և ամենակարևորը իրար հարգել գիտեն: Իմ մոլորակում ես ունեմ մի քաղաք որը անվանակոչել
եմ ուղակի մտքեր,որտեղ մարդիկ կարող են բարձր մտածել,ու ոչ ոք չի կարող այդ մտքերի
համար իմ մարդկանց վատաբանել:Նաև ունեմ կրթության քաղաք,քաղցրավենիքի,սպորտի քաղաք էլի շատ ու շատ երևակայական քաղաքներ:Եկեք ձեզ տանեմ քաղցրավենիքի քաղաք,դուք կարող եք օգտվել ամեն ինչից,ամեն ինչ շա՜տ համեղ է:Ունեմ նաև շատ մեծ այգի,ուր կան շատ ծաղիկներ ու ծառեր՝ես եմ դրանք աճեցրել:Իմ մոլորակում մարդիկ նույնիսկ կարող են թռչել,ճախրել երկնքում,ի դեպ դուք էլ կարող եք փորձել շա՜տ զվարճալի է: Իմ մոլորակը ես եմ կառավարում,և փորձում եմ ամեն ինչ անել որպեսզի իդեալական ստացվի:
Շատ եմ սիրում երազել
ու գոնե մի վարկյան պատկերացնել որ կա այնդպիսի մոլորակ,ու ամենակարևորը որ այդ մոլորակը ես եմ ստեղծել:
No comments:
Post a Comment