Տպավորություններ Ողջաբերդյան ճանապարհորդությունից


Այսօր մենք միջին և ավագ դպրոցի սովորողներով գնացինք Ողջաբերդ, որտեղ և պետք է արտասանեինք Եղիշե Չարենցի բանաստեղծություններից: Ընկեր Մարթայի ուղեկցությամբ մենք առավոտյան ժամը 10-ին ուղևորվեցինք դեպի Գառնի՝Ողջաբարեդ:Եղանք Եղիշե Չարենցի կամարի մոտ,արտասանեցինք  <<Ես իմ անուշ Հայաստանի>> և <<Էլի գարուն կգա>> բանաստեղծությունները:Ապա գնացինք գյուղամեջ և կազմակերպեցինք փոքրիկ ֆլեշմոբ,գյուղացիների հետ համատեղ:Միասին արտասանեցինք Չարենցի բանաստեղծություններից, իսկ հետո հանդիպեցինք մի պապիկի ով մեզ ուղեկցեց Ողջաբերդի մատուռը տեսնելու: Փոքրիկ բայց գեղեցիկ մատուռում մենք մոմ վառեցինք ապա բարձրացանք փոքրիկ քարանձավը տեսնելու: Ուրախ ու հագեցած մեր օրը ավարտվեցՙ և մեզ մնում է միայն պատմել Ձեզ մեր այսօրվա արկածների մասին:

Անի Մանուկյան,Մերի Թելունց

No comments:

Post a Comment