Մոլորակի 10 ամենաաղտոտված քաղաքները

1. Պեկին, Չինաստան
Պեկին, Չինաստան

Պեկինը պատած մշուշը մշտապես հիշեցնում է, որ այս քաղաքը օդի աղտոտվածության լուրջ խնդիրներ ունի: Պեկինում և նրա շրջակայքում ապրում են ավելի քան 17 մլն մարդ: Ջրային պաշարնները այստեղ չափազանց քիչ են և աղտոտված, օդի աղտոտվածության մակարդակը 5 անգամ ավելի բարձր է, քան ԱՀԿ-ի կողմից թույլատրելի չափանիշները: Իսկ հաճախակի տեղի ունեցող փոշային փոթորիկները միայն ավելացնում են խնդիրը:
2. Բուենոս-Այրես, Արգենտինա
Բուենոս-Այրես, Արգենտինա
Բուենոս-Այրեսի ավելի քան 13 մլն բնակիչներ ստիպված են գործ ունենալ մի խնդրի հետ, որը տեղի է ունենում տագնապալի կանոնավորությամբ: Նույնիսկ մի փոքր հորդառատ անձրևները, քաղաքում վիթխարի ջրհեղեղ են առաջացնում, որի դեպքում ջրատար համակարգը գրեթե չի գործում: Դա աղտոտում է ջուրը և մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար: Հենց այս ջրի աղտոտվածությունը և աղետի վերահսկողության ստրատեգիայի բացակայությունը քաղաքին բարձրացրել են ցուցակի այս բարձր հորիզոնականում:
3. Կահիրե, Կիպրոս
Կահիրե, Կիպրոս

Կահիրեում օդի աղտոտվածության մակադակը 10-100 անգամ բարձր է ԱՀԿ-ի թույլատրելի ստանդարտներից: Տրանսպորտային գազի մեծ արտանետումները, քաղաքային արդյունաբերական հիմնարկների աղտոտումը, ինչպես նաև անապատի շոգ և չոր կլիման, քաղաքաբնակների մոտ խուճապ են առաջացնում և հանգեցնում են գեղեցիկ հինավուրց հուշարձանների ոչնչացմանը:
17 միլիոն բնակիչ ունեցող քաղաքի համար դա հավասարազոր է ամեն օր մեկ տուփ ծխախոտ ծխելուն:

4. Դար-էս-Սալամ, Տանզանիա
Դար-էս-Սալամ, Տանզանիա

Տանզանիայի մշակութային և առևտրային կենտրոնը տուժվում է թափոնների վերամշակման համակարգի բացակայություն պատճառով: Մաքրման համակարգերը ևս մնում են անկանոն, իսկ որակյալ տրանսպորտային համակարգի բացակայությունը մեծացնում է տրանսպորտային գազերի արտանետման խնդիրը: Վտանգավոր և արդյունաբերական թափոնները թափվում են բաց երկնքի տակ, որը բնակիչների առողջական լուրջ խնդիրների պատճառն է դառնում:

5. Դակկա, Բանգլադեշ
Դակկա, Բանգլադեշ

Չնայած քաղաքը գտնվում է երեք գետերի վրա և տեղակայված է Գանգայի, Դակկայի գետաբերանին ապրելու համար աշխարհի ամենաանպետք քաղաքն է: Գետերի ջրերը լի են մարդկային և արդյունաբերական թափոններով: Չկա ջրի վերամշակման ոչ մի արդյունավետ համակարգ, և եթե դրան ավելացնել ջրի աղտոտվածության բարձր մակարդակը, ապա արդյունքում ունենք շատ թունավոր քաղաք:
6. Մեխիկո, Մեքսիկա
Մեխիկո, Մեքսիկա

Մեքսիկայի օդը շնչելու համար անվտանգ է միայն տարվա մեջ 31 օր: Յուրաքանչյուր տարի մոտավոր տվյալներով 100 000 երեխա է մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով: Այս քաղաքի հայտնի տրանսպորտային խցանումները վառելիքից թունավորումների գլխավոր պատճառն են հանդիսանում: Քաղաքի ծայրամասերում տեղակայված են ավելի քան 50000 փոքր ֆաբրիկաներ: Այս բոլորը միասին  ձևավորում են մահացու կոկտեյլ:

7. Մոսկվա, Ռուսաստան
Մոսկվա, Ռուսաստան

Այս քաղաքում, հավանաբար, ռադիոակտիվ աղտոտվածությունը ավելի շատ է, քան աշխարհում որևէ այլ տեղ: Դրանք արտանետվում են ավելի քան 2000 գիտահետազոտական ինստիտուտների կողմից, որոնք քաղաքում գոյություն ունեն վաղուց : Նույնիսկ այսօր կառավարությունը հավաքում է ռադիոակտիվ թափոնները և փորձում է դրանք թաղել հատուկ գերեզմանոցներում: Սակայն բնակիչները երկար տարիներ ստիպված են ապրել ռադիացիայի բարձր մակարդակի պայմաններում:
8. Նյու Դելի, Հնդկաստան
Նյու Դելի, Հնդկաստան

Դելիի կարևորագույն խնդիրը ջուրն է: Քաղաքի ջրի գլխավոր աղբյուրը Ջամնա գետն է, որը լրջորեն աղտոտված է քիմիկատներով և այլ թափոններով: Ավտոմեքենաների բավականին մեծ քանակը միայն ավելացնում է աղտոտվածության առկա մակարդակը, և երկրի բազմաքանակ բնակչությունը ստիպված է տառապել սմոգից, կեղտոտ ջրից և առողջության պրոբլեմից:
9. Լինֆեն, Չինաստան
Լինֆեն, ՉինաստանՔաղաքն ունի 3 մլն բնակիչ և գտնվում է ածխային արդյունաբերության սրտում: Այս քաղաքի օդը ամենավատն է Չինաստանում, տներից շատերը լրիվ ծածկված են մուրի հաստ շերտով:

10. Ձերժինսկի, Ռուսաստան
Ձերժինսկի, Ռուսաստան
Իրականում մեգապոլիս չէ, սակայն այս քաղաքը աշխարհի ամենաաղտոտված քաղաքն է: Այստեղ պահվում է երեք մլն տոննա քիմիական մնացորդներ, որոնք այստեղ են թափվել շատ տարիներ առաջ:

No comments:

Post a Comment