Ես......

Ես Մանուկյան Անին եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանում:Չեմ սիրում իմ մասին խոսել ավելի լավ է թող ընկերներս ասեն թե ինչպիսի մարդ եմ ես:Ազատությունը ամեն մարդ ընկալում է իր ձևով:Ես այսպես եմ հասկանում որ կարող ես ազատ մտքերտ արտահայտել,ազատ ապրել ու ոչ մեկից կախված չլինել:Իհարկե ազատությունն էլ որոշակի  չափ ունի:Կարծում եմ երջանկությունը երբեք կախված չի լինում փողից:Իհարկե եթե լինի լավ կլինի բայց եթե չլինի ես երբեք չեմ տխրի դրա համար:Ինձ վարձատրությունը չի հետաքրքրում, եթե սիրում եմ այդ աշխատանքը ուրեմն ինձ էլ ոչինչ չի հետաքրում ում է պետք շատ վարձատրվող, բայց ոչ դուրեկան աշխատանք:Իհարկե ոչ բոլոր մարդիկ են արժանանում իմ հարգանքին:Ընդհանարապես հարգանքն ու ուշադրությունը պետք է փոխադարձ լինի եթե ինձ հարգեն իհարկե ես էլ կհարգեմ ու ուշադրություն կդարձնեմ  տվյալ մարդուն:Փողը,պաշտոնը ու կրոնը ընդհանրապես կապ չունեն եթե մարդը լավն է լինում կլինի հարուստ թե աղքատ կամ այլ ազգի իհարկե ես նրա հետ ընկերութոյւն եմ անում:Ինձ դրանք ընդհանրապես չեն խանգարում:Ես այն եմ ինչպիսին կամ ես չեմ ցանկանում ինչ որ մեկին նմանվել կամ կրկնօրինակել:Եթե որոշ մարդկանց իմ բնավորության մեջ ինչ որ բան դուր չի գալիս ուրեմն թող ինձ հետ չշփվեն քանի որ ես երբեք չեմ փոխի իմ ինչ որ բնավորության գիծ ինչ որ մեկի համար:Բարեկամներին մենք չենք ընտրում դրանք տրվում են ի վերուստ:Իհարկե ունեմ շատ բարեկամներ որոնց շատ եմ սիրում:Ինչպես բոլորը այնպես էլ ես չեմ սիրում պարտվել,եթե նույնիսկ պարտվում եմ չեմ հանձնվում:Ինձ դուր չի գալիս երբ բոլորի մոտ իմ թերությունները մատնացույց են անում:Ես անթերի չեմ,ինչպես և բոլորը ունեմ թերությունները:Բայց ես ինքս եմ փորձում դրանք շտկել և կարիք չունեմ որ ինչ որ մեկը ինձ դրա մասին ասի:





No comments:

Post a Comment