Ակնոցների պատմությունը...

Օպտիկական ամենատարածված սարքն ակնոցն է:Թե ով է ակնոցի գյուտի հեղինակը` անհայտ է : 

Ամենահինը, հավանաբար, Բրիտանական թանգարանում պահվող արևապաշտպանական ակնոցն է, որը հայտնաբերվել է Թութանհամոնի դամբարանում: Դա մի զույգ շագանակագույն ապակի է միացած բրոնզե լարով: Այս ակնոցը նաև տուփ ուներ: Հին հունական գրականության մեջ հիշատակություն կա առաջին բյուրեղների մասին, որոնք լավացնում են տեսողությունը: Հին ոսպնյակներեն գտնվել Տրոյայի պեղումների ժամանակ: Դրանք վեց խոշոր և քառասուն մանր բյուրեղյա կիսագնդեր են: Շատ հստակեն Կրետե կղզում գտնված բյուրեղյա ոսպնյակները: Գնդաձև ապակու տակ տառերի մեծանալու մասին գրել է X դարի արաբ գիտնական Իբն ալ-Հայսամը: Սակայն տեսողությունը բարելավելու համար ակնոց գործածելու մասին առաջին փաստացի հիշատակումը վերաբերվում է XII դարին: Անգլիացի գիտնական Ռ. Բեկոնը նկարագրել է ոսպնյակ ստանալու ձևը և կիրառումը: Հավանաբար, ակնոցի հայրենիքը եղել է Վենետիկը, որտեղից այն արագորեն տարածվել է Եվրոպայի և Ասիայի երկրները: Ռուսաստանում ակնոցը կիրառվել է XV դարից ոչ ուշ: Մեր օրերում կիրառվում են նաև այսպես կոչված <կոնտակտային ոսպնյակներ>, որոնք անմիջապես դրվում են աչքի խնձորակի վրա: Դրանք պատրաստված են կամ ապակուց կամ էլ ճկվող պլաստիկ նյութից, որը ստանում է ճիշտ աչքի ձևը: 

No comments:

Post a Comment