Կենաց Ծառ
ԿԵՆԱՑ
ԾԱՌ, կյանքի ծառ, փայտ կենաց, ըստ Աստվածաշնչի` հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին` ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը`
ըստ աստվածաշնչային մեկնությունների:
Կենաց ծառի արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը: Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում Կենաց ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը` ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:
Կենաց ծառը հանդես է գալիս բազմաթիվ անուններով` աշխարհածառ, տիեզերական ծառ (arbor mundi), բեղմնավորության ծառ, երկնային ծառ, բարու ծառ, աշխարհի առանցք ևն: Լինում է եռամաս, քառամաս, առկա է գրեթե բոլոր դիցաբանություններում, աշխարհաստեղծման առասպելներում, գեղարվեստական մշակույթներում, աճի հետ կապված համակարգերում, արվեստներում, վիպական և քնարական երկերում` ստանալով բազմապիսի ձևեր:
Աղբյուրը՝http://historyarmenia.org/5240.html
Թարմություն...
Գարունը իր հետ բերում է առաջին ծաղիկը՝ձնծաղիկը,և հենց այդ պահից մենք հասկանում ենք որ ազատվել ենք մռայլ ու ցուրտ եղանակից,ու արդեն սահուն անցում ենք կատարում դեպի պայծառ,գունզգույն ու թարմ եղանակ:Շատ եմ սիրում գարնան այդ թարմությունը,տրամադրության բարձրացումը:Սիրում եմ գարնան ծաղիկները ու ծառերի վրայի բողբոջները,որոնք մի այլ շունչ են տալիս ծառերին:Գարունը մի նոր կյանքի սկիզբ է,քանի որ գարնանն ենք մեն առույգանում:Մի խոսքով ես գարունը շատ եմ սիրում ու գարունը իմ ամենասիրած եղանակն է:
Առցանց դաս (Եղիշե Չարենց)
1.Ծանոթացիր
Եղիշե Չարենցի մեդիափեթեթի երգադարան բաժնի հետ,ու փորձիր ինքդ էլ ինչ որ ռեմիքս անել
2.Կարող ես դու էլ
մեզ նման առցանց դաս պատրաստել
3.Եղիշե Չարենցի մեդիափաթեթից տես տեսադարան բաժինը և փորձիր ինքտ էլ ստեղծել տեսադարան
4.Ինչ այլ բաժիններ կարող ես ստեղծել Չարենցի մեդիափաթեթում
Տպավորություններ Ողջաբերդյան ճանապարհորդությունից
Այսօր մենք միջին և ավագ դպրոցի սովորողներով
գնացինք Ողջաբերդ, որտեղ և պետք է արտասանեինք Եղիշե Չարենցի բանաստեղծություններից:
Ընկեր Մարթայի ուղեկցությամբ մենք առավոտյան ժամը 10-ին ուղևորվեցինք դեպի Գառնի՝Ողջաբարեդ:Եղանք
Եղիշե Չարենցի կամարի մոտ,արտասանեցինք
<<Ես իմ անուշ Հայաստանի>> և <<Էլի գարուն կգա>> բանաստեղծությունները:Ապա
գնացինք գյուղամեջ և կազմակերպեցինք փոքրիկ ֆլեշմոբ,գյուղացիների հետ համատեղ:Միասին
արտասանեցինք Չարենցի բանաստեղծություններից, իսկ հետո հանդիպեցինք մի պապիկի ով մեզ
ուղեկցեց Ողջաբերդի մատուռը տեսնելու: Փոքրիկ բայց գեղեցիկ մատուռում մենք մոմ վառեցինք
ապա բարձրացանք փոքրիկ քարանձավը տեսնելու: Ուրախ ու հագեցած մեր օրը ավարտվեցՙ և մեզ
մնում է միայն պատմել Ձեզ մեր այսօրվա արկածների մասին:
Անի Մանուկյան,Մերի Թելունց
Subscribe to:
Posts (Atom)