Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Մեսսին


 ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Անուն` Լիոնել Անդրես Մեսսի
Դիրք` Հարձակվող
Ծննդավայր` Սանտա Ֆե (Արգենտինա)
Ծննդյան ամսաթիվ` 24/06/1987
Հասակ` 169
Քաշ` 67








Արգենտինացի հարձակվողն իր կարիերան սկսել է 1995 թվականին "Օլդ Բոյս" թիմում, որտեղ նա խաղաց մինչ 2000 թվականը: 13 տարեկանում Լիոնել Մեսսին հատեց Ատլանտիկան իր բախտը Բարսելոնայում փորձելու համար և միացավ մինչ 14 տարեկանների խմբին: 

Յուրաքանչյուր տարիքային խմբում Մեսսին նշանակալի զարգացում ապրեց, արագ հերթափոխելով պատանեկան թիմերը. Բարսելոնա C-ին հաջորդեց Բարսելոնա B-ն և ռեկորդային ժամանակահատվածում Մեսսին հայտնվեց առաջին թիմում: 
Գուցե նա այդքան էլ բարձրահասակ չէ, բայց իր արագությունն ու մարզավիճակը թույլ են տալիս նրան հաղթել նույնիսկ ամենատոկուն պաշտպաններին: Նա զարմանալիորեն ուժեղ է և կարողանում է պահել գնդակն այնպես, ասես այն խրված է իր ոտքերի մեջ: Խաղի մեջ նրա նմանը պարզապես չկա:


Նրա սառնարյունությունը և պատասխանատվություն ստանձնելու ունակությունն այնպիսի արժանիքներ են, որ Լեո Մեսսիին դարձնում են մոլորակի լավագույն ֆուտբոլիստ:




No comments:

Post a Comment