Գույները կարող են մեծ նշանակություն ունենալ


Մարդու աչքը կարող է ընկալել յոթ միլիոն գույն: Կան գույներ, որոնք կարող են գրգռել աչքերը եւ գլխացավ առաջացնել. միայն գույների ճիշտ գործածման դեպքում կնվազի ակնային լարվածությունը, կմեծանա արտադրողականությունը եւ, ի վերջո, կթուլանա ամբողջ մարմինը:

Դեռեւս հին ժամանակներում թագավորների նախընտրած գույնը մանուշակագույնն է եղել: Իրենց թագավորական պալատներում գրեթե ամենուր կարելի էր գտնել կարմիր երանգներով հագեցած գորգեր կամ այլ իրեր: Իսկ որոշ քաղաքակրթություններում ընդունված էր հավատալ, որ կան գույներ, որոնք ունեն ակտիվացնող եւ բուժական հատկություն: Օրինակ՝ եգիպտացիները կանաչ գույնը համարում էին սրբություն՝ հույս եւ ուրախություն:Գույները կարող են մեծ նշանակություն ունենալ նաեւ սենյակների ընտրության գործում՝ առաջացնելով համապատասխան հոգեվիճակ: Այսպես, օրինակ՝ «սառը» գույները մեծացնում են սենյակի ծավալը եւ տալիս հանգստության զգացողություն, իսկ «տաք» գույները՝ ջերմության եւ հարմարավետության զգացում: Կանաչ գույնը մեծացնում է կենսունակությունը՝ առաջացնելով աշխուժություն եւ կենսուրախություն, այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների սենյակը ներկել հենց այդ երանգով: Կանաչը կարող է հանգստացնել երեխաների ատամնացավըՈւղեղում անհանգստության համապատասխան կենտրոնը ակտիվանում է դեղին գույնի ազդեցությամբ: Թեեւ այս գույնն առաջինն է, որ մարդու աչքը կարողանում է ընկալել՝ դեղին գույնով ներկված սենյակում փոքր երեխաներն ավելի շատ են լացում, իսկ ամուսնական զույգերը՝ ավելի հաճախ վիճում: Ուստի դեղինը համարվում է ամենահոգնեցնող գույնը, որովհետեւ ավելի մեծ քանակությամբ լույս է արտացոլում՝ աչքերին հաղորդելով չափազանց մեծ գրգիռներ:
Կապույտ գույնը կօգնի նվազեցնել սննդի չափից ավելի օգտագործումը: Իսկ անքնության դեպքում խորհուրդ է տրվում կիրառել բաց վարդագույնը, կանաչը, կապույտը եւ բաց կարմիրը:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ յոթ տարեկանից ցածր երեխաները խաղալիքների ընտրության ժամանակ նախապատվությունը տալիս են մաքուր, առանց խառնուրդի գույներին



No comments:

Post a Comment