Կարդացի Սարոյան: Նրա վոճը այնքան պարզ է ու հետաքրքիր որ կարծում է կհետաքրքրի ու հասկանալի կլինի տարբեր տարիքի մարդկանց:Սարոյանի գրվածքներում կա հոգի, երբ կարդում ես մի քանի պատմվածքներ ուղղակի մտնում և զգում ես այդ պատմվածքները՝ դա եմ սիրում Սարոյանի գրվածքներում: Չեմ սիրում միայն այն որ կան պատմվածքներ որոնք շատ են երկարում ու ձգձգվում:Շատ է դուր գալիս այն որ նրա պատմվածքներում չկա չարը դրանից եզրակացնում եմ որ Սարոյանը նույնպես բարի մարդ է եղել: Կարծում եմ որ նրա պատմվածնքերը մարդկանց հոգեվիճակի ու կենսակերպի մասին են՝նրանց դժվարությունների ու դրանց հաղթահարման մասին են:
Հարդագողի ճամփորդները (վերլուծություն)
Պետք է միշտ երազել: Թեկուզ քո երազները լինեն անիրականլի մի քիչ խենթ, անմիտ բայց միշտ պետք է երազել: Երբեք ոչ ոք քեզ չպետք է խանգարի երազել: Մեր կյանքը նման է փոքրիկ ակընթարթի: Այնքան արագ է անցնում որ չենք էլ հասցնում մտածել թե ինչպես անցավ մեր կյանքը: Դրա համար պետք է որոշակի ուղղի գծել ու ընթանալ այդ ուղղով: Այդ ուղղին մեզ ամեն ինչում կոգնի կոգնի և երազել և իրականցնել բոլոր երազանքները, ցանկությունները իհարկե կլինեն տարբեր դժվարություններ, խոչընդոտներ բայց մեր գծած ուղղով մենք ամեն ինչ կհաղթահարենք:
Թարգմանություններ (անգլերենից հայերեն)
Առաջին հայացքից տարօրինակ է թվում, կապը մարդու աչքերի գույնի և նրա բնավորության միջև, բայց այնուամենայնիվ այդ կապը գոյություն ունի: Շատ մարդկանց մոտ աչքերը վկայում են իրենց բնավորության լավ կամ վատ գծերի մասին:
Սովորաբար Երկնագույն աչքեր ունեցող մարդիկ ունեն նաև փոփոխական բնավորություն,
համառ են զգացմունքային, ռոմանտիկ, նրանք շատ շուտ ոգևորվում են և շատ շուտ էլ հիասթափվում անհաջողության դեպքում: Նրանք կամակոր են, եսասեր և նրանցից շատերը շատ են գնահատում իրենց, լինում են պարզ և գրեթե միշտ ճշմարիտ են խոսում: Սև աչքեր ունեցող մարդիկ խելացի են մարդամոտ, հումորով լի, ունեն շատ վառ երևակայություն:
Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ ճկուն միտք ունեն, երազկոտ են, ուշ են մոռանում հասցված վիրավորանքը, նրանք հուսալի մարդիկ են, կարելի է հանգիստ նրանց վրա հույս դնել: Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ խիզախ են, պարզ, խանդոտ, համառ: Իրենց համառության շնորհիվ կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն: Նրանք միշտ ինքնասածի են լինում և չունեն լավ երևակայություն: Կանաչ աչքեր ունեցող մարդկի լինում են ճարպիկ, խելացի, բայց եսասեր են լինում: Երբեք իրենց նեղություն չեն տա դիմացիններին օգնելու համար: Նրանք վճռական են, իրատես և դժվար իրավիճակներում լավ կողմոնրոշվում են: Նպատակասալաց են և ունեն դիմացինին լսելու և հասականալու ունակություն:
համառ են զգացմունքային, ռոմանտիկ, նրանք շատ շուտ ոգևորվում են և շատ շուտ էլ հիասթափվում անհաջողության դեպքում: Նրանք կամակոր են, եսասեր և նրանցից շատերը շատ են գնահատում իրենց, լինում են պարզ և գրեթե միշտ ճշմարիտ են խոսում: Սև աչքեր ունեցող մարդիկ խելացի են մարդամոտ, հումորով լի, ունեն շատ վառ երևակայություն:
Աղբյուրը՝անգլիական ինչ որ թերթից
Հայտնի ամերիկյան Chupa-Chups ընկերությունը արտադրել է 15 կգ քաշով չուպպա-չուպս,որն արժե 8 մլն դոլար:Այդ չուպպա-չուպս-ի գնորդը եղել է ամերիկուհի օլիգարխ Էլլի Ստյուարտ-ը,որը գնել է այդ չուպպա չուպսից 2 հատ` իր երեխաների համար:Չուպպա-չուպսը 61 սանտիմետր է:Ֆեյսբուքում` Chuppa-Chups -ի պաշտոնական էջում,9մլն 800000 հոգի լայք է տվել ամենամեծ չուպպա-չուպսին:
աղբյուրը՝wikipedia.org
Ամենահին ազգային հիմնը Ճապոնական է: Նրա տեքստը գրված է 9-րդ դարում և կազմված է 4 տողից: Իսկ ամենաերկարը` հունականն է, որն ունի 158 տող:
Ձիերը կանգնած ավելի լավ են քնում, քան`պառկած: Նրանք կարող են առանց պառկելու անցկացնել մի քանի ամիս:
Երկրագնդի ամենամեծ քաղցրահամ լիճը բայկալն է, որը պարունակում է երկրագնդի բոլոր քաղցրահամ ջրերի մեկ տասներորդ մասը:
Ամենափոքր բանակն աշխարհում ունի Սան Մարինո պետությունը' 11 հոգի: Կոստա Ռիկա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնակո պետությունները բանակ ընդհանրապես չունեն:
Ամենամեծ գրադարանն աշխարհում ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանն է' Վաշինգտոնում: Այստեղ պահվում է 60 միլիոն կտոր գիրք, իսկ գրադարակների ընդհանուր երկարությունն անցնում է 456.8 կիլոմետրից:
Ամենաերկարը բանտում նստել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկի հանձնակատար Պոլ Գեյդը: 1911թ. 17 տարեկան հասակում նա դատապարտվեց սպանության համար և ուղարկվեց Հեշկիլ ուղղիչ գաղութը: Գեյդելը այնտեղից դուրս եկավ միայն 1980թ., ընդհանուր առմամբ բանտում անցկացնելով 68 տարի, 8 ժամ և 2 օր:
Մարդկային ուղեղը բաղկացած է 10 միլյարդ նյարդային բջիջներից և օժտված 86մլն միավոր ինֆորմացիա հիշելու համար:
Ամենափոքրահասակ հեղինակն է համարվում ամերիկուհի Դորտի Ստրեյնը: Նա իր "Ինչպես է սկսվում աշխարհը" գիրքը գրել է 4 տարեկանում: Այն լույս է տեսել Նյու Յորքում, երբ նա ընդամենը 6 տարեկան էր:
5 անմոռանալի օրեր Թբիլիսիում

Իսկապես
5 անմոռանլի
օրեր անցկացրեցինք Թբիլիսիում: Սկսեմ պատմել հենց մեկնումից : Մեկնեցինք Մարտի 24-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Մեզ նաև բարի ճանապարհ մաղթելու էր եկել տիար Բլեյանը: Ճանապարհը երկար էր բայց մենք չհասցրեցիքն հոգնել, քանի որ խումբը շատ լավ ու ուրախ խումբ էր : Մոռացա նշել, որ մեր Էկո ակումբից ու ընկեր Մարթայից բացի նաև վրացախոսներն էլ էին մեզ հետ ընկեր Ռինայի հետ: Ժամանեցինք մոտավորապես ժամը 17:00-ին: Մեզ դիմավորեցին թիվ 98 դպրոցի աշակերտները: Հետո բարձրացանք դահլիճ որպեսզի իմանանք,թե ում տանն ենք լինելու այս մեկ շաբաթվա ընթացքում: Ես պետք է մնայի Կրիստինայի տանը : Իհարկե սկզբից մի քիչ վախենում էի, քանի որ չգիտեի, թե ինչ մարդիկ են լինելու, թե ինչ ընտանիք է: Բայց հենց առաջին ժամերից ինձ արդեն զգում էի ինչպես տանը: Ես այնքան ուրախ էի որ այսպիսի ընտանիք է ինձ բաժին հասել: Հենց առաջին օրը մեր ընտանիքով եղանք Մթածմինդա զբոսայգում,բայց քանի որ բոլոր ատրակցիոնները փակ էին, ուղղակի զբոսնեցինք գեղեցիկ զբոսայգով:Ամեն առավոտ հավաքվում էինք դպրոց: Մենք դպրոց էինք գնում մետրոյով: Առաջին ժամերը լինում էինք իրենց հետ, մասնակցում նրանց դասերին, իսկ արդեն հետո մեր զբոսնում էինք Թբիլիսիի փողոցներում: Եղել ենք Թբիլիսիի գեղեցիկ փողոցներում, Նարիկղալայում, Մետեխի եկեղեցում, քայլել ենք Սիրահարների կամրջով,
Mcdonald-ում,
Մթածմինդա զբոսայգում՝ այնտեղ նստել ենք տարբեր
անտրակցիոններ
նաև «ամերիկյան գորկի»: Այնքան մեծ բավակնություն էինք ստացել այդ ատրակցիոնում,որ երկրորդ անգամ էլ նստեցինք, նաև նստել ենք «սատանի անիվ»՝ որտեղից Թբիլիսին երևում էր իր ամբողջ գեղեցկությամբ :Եղել ենք նաև
Թբիլիսիի Սամեբա եկեղեցում,որը ամենաբարձրն էիր դիրքով և երևում է ամեն տեղից, իսկ գմբեթի վրայի խաչը ամբողջովին պատված էր ոսկով: Ճոպանուղիով բարձրացել ենք Նարիկալա բերդ: Ամեն երեկո զբոսնում էինք գիշերային ԹբիլիսիովՆերկայացրեցինք
Մեր պրեզենտացիաները
և նյութերը՝ ճառագայթման մասին : Էկոլոգիայի համատեղ դասը անցավ, շատ ուսումնական ու հետաքրքիր միջավայրում,որին ներկա էր մեր դպրոցի տնօրենը ՝Աշոտ Բլեյանը և Թբիլիսիի 98 դպրոցի տնօրեն՝ Գեորգի Մոմցելիձեն:
Սեբաստացիները Երևանի գրախանութներում.
Սեբաստացիները Երևանի գրախանութներում. Հովհաննես Թումանյանի ծննդյան օր, գրքի նվիրատվության օր…
Հովհաննես Թումանյան, գրքի նվիրատվության օր ու զբոսանք քաղաքի փողոցներով, ընթերցումներ, զրույցներ գրքի, գրականության մասին:
Գիտեինք, որ քաղաքի տարբեր գրախանութներ նախապատրաստել էին տարբեր միջոցառոմներ, խաղեր, մենք էլ որոշեցինք մասնակցել:
Եղանք Բյուրոկրատ գրախանութում, մեր սովորողներից շատերը չէին եղել այս գրախանութում և չգիտեին, որ Երևանում կա մի գրախանութ, որտեղ կարելի է ոչ միայն գնել գիրքը, այլև՝ նստել, կարդալ ուզածդ գիրքը, թեյ խմել: Գրախանութը կազմակերպել էր առցանց մրցույթ, որի հաղթողներին էլ պիտի շնորհեին համապատասխանգրքեր:
Եղանք նաև Գրքերի աշխարհ գրախանութում, որտեղ էլ մեր սովորողները մասնակցեցին գրական խաղերի և շահեցին իրենց իսկ ընտրած գրքերը:
Նշենք նաև, որ մեր սովորողներից շատերը մասնակցել էին Անտարես հրատարակչության առցանց մրցույթին, որի ընթացքում պետք է հավաքեին շատ հավանություններ, ամենաշատ հավանություններ հավաքած օգտատերերն արժանացան մրցանակների:
Անի Մանուկյան,Աննա Մկրտչյան
Անի Մանուկյան,Աննա Մկրտչյան
Subscribe to:
Posts (Atom)








