5 անմոռանալի օրեր Թբիլիսիում







Իսկապես 5 անմոռանլի օրեր անցկացրեցինք Թբիլիսիում: Սկսեմ պատմել հենց մեկնումից : Մեկնեցինք Մարտի 24-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Մեզ նաև բարի ճանապարհ մաղթելու էր եկել տիար Բլեյանը: Ճանապարհը երկար էր բայց մենք չհասցրեցիքն հոգնել, քանի որ խումբը շատ լավ ու ուրախ խումբ էր : Մոռացա նշել, որ մեր Էկո ակումբից ու ընկեր Մարթայից բացի նաև վրացախոսներն էլ էին մեզ հետ ընկեր Ռինայի հետ: Ժամանեցինք մոտավորապես ժամը 17:00-ին: Մեզ դիմավորեցին թիվ 98 դպրոցի աշակերտները: Հետո բարձրացանք դահլիճ որպեսզի իմանանք,թե ում տանն ենք լինելու այս մեկ շաբաթվա ընթացքում: Ես պետք է մնայի Կրիստինայի տանը : Իհարկե սկզբից մի քիչ վախենում էի, քանի որ չգիտեի, թե ինչ մարդիկ են լինելու, թե ինչ ընտանիք է: Բայց հենց առաջին ժամերից ինձ արդեն զգում էի ինչպես տանը: Ես այնքան ուրախ էի որ այսպիսի ընտանիք է ինձ բաժին հասել: Հենց առաջին օրը մեր ընտանիքով եղանք Մթածմինդա զբոսայգում,բայց քանի որ բոլոր ատրակցիոնները փակ էին, ուղղակի զբոսնեցինք գեղեցիկ զբոսայգով:Ամեն առավոտ հավաքվում էինք դպրոց: Մենք դպրոց էինք գնում մետրոյով: Առաջին ժամերը լինում էինք իրենց հետ, մասնակցում նրանց դասերին, իսկ արդեն հետո մեր զբոսնում էինք Թբիլիսիի փողոցներում: Եղել ենք Թբիլիսիի գեղեցիկ փողոցներում, Նարիկղալայում, Մետեխի եկեղեցում, քայլել ենք Սիրահարների կամրջով, Mcdonald-ում, Մթածմինդա  զբոսայգում՝ այնտեղ նստել ենք տարբեր անտրակցիոններ նաև «ամերիկյան գորկի»: Այնքան մեծ բավակնություն էինք ստացել այդ ատրակցիոնում,որ երկրորդ անգամ էլ նստեցինք, նաև նստել ենք «սատանի անիվ»՝ որտեղից Թբիլիսին երևում էր իր  ամբողջ գեղեցկությամբ :Եղել ենք նաև Թբիլիսիի Սամեբա եկեղեցում,որը ամենաբարձրն էիր դիրքով և երևում է ամեն տեղից, իսկ գմբեթի վրայի խաչը ամբողջովին պատված էր ոսկով: Ճոպանուղիով բարձրացել ենք Նարիկալա բերդ: Ամեն երեկո զբոսնում էինք գիշերային ԹբիլիսիովՆերկայացրեցինք Մեր պրեզենտացիաները և նյութերը՝ ճառագայթման մասին : Էկոլոգիայի համատեղ դասը անցավ, շատ ուսումնական ու հետաքրքիր միջավայրում,որին ներկա էր մեր դպրոցի տնօրենը ՝Աշոտ Բլեյանը և Թբիլիսիի 98 դպրոցի տնօրեն՝ Գեորգի Մոմցելիձեն:












 Շատ արագ անցան այս 5 օրերը՝շատ նոր ընկերներ ձեռք բերեցինք ու հիանալի ժամանակ անցկացրեցինք նրանց հետո: Իսկապես կկարոտենք Թբիլիսին:



No comments:

Post a Comment