Կոմիտասի գերազանց լսողությունը




Komitas1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Խորխե Լուիս Բորխես Որոշ ժամանակ Անց (վերլուծություն)

Իսկապես ժամանակնը շատ բան է փոխում է:Կարդալով Խորխե Լուիս Բորխեսի Որոշ ժամանակ Անցը հասկացա որ ժամանակը իսկապես հզոր զենք է,այն  ամեն ինչ բուժում է ամեն ինչ հարթում:Իսկապես.մարդիկ սխալներ գործում են,և ժամանակի ընթացքում գիտակցում են որ սխալվել են և կարծում եմ ,որ իրենց սխալները ուղղում են:Բայց իսկապես միայն որոշ ժամանկ հետո ես գիտակցում քո սխալները,միայն ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին, ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորեցիր բայց դժբախտաբար այս ամենը կատարվում է միայն  որոշ ժամանակ հետո:

Ես......

Ես Մանուկյան Անին եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանում:Չեմ սիրում իմ մասին խոսել ավելի լավ է թող ընկերներս ասեն թե ինչպիսի մարդ եմ ես:Ազատությունը ամեն մարդ ընկալում է իր ձևով:Ես այսպես եմ հասկանում որ կարող ես ազատ մտքերտ արտահայտել,ազատ ապրել ու ոչ մեկից կախված չլինել:Իհարկե ազատությունն էլ որոշակի  չափ ունի:Կարծում եմ երջանկությունը երբեք կախված չի լինում փողից:Իհարկե եթե լինի լավ կլինի բայց եթե չլինի ես երբեք չեմ տխրի դրա համար:Ինձ վարձատրությունը չի հետաքրքրում, եթե սիրում եմ այդ աշխատանքը ուրեմն ինձ էլ ոչինչ չի հետաքրում ում է պետք շատ վարձատրվող, բայց ոչ դուրեկան աշխատանք:Իհարկե ոչ բոլոր մարդիկ են արժանանում իմ հարգանքին:Ընդհանարապես հարգանքն ու ուշադրությունը պետք է փոխադարձ լինի եթե ինձ հարգեն իհարկե ես էլ կհարգեմ ու ուշադրություն կդարձնեմ  տվյալ մարդուն:Փողը,պաշտոնը ու կրոնը ընդհանրապես կապ չունեն եթե մարդը լավն է լինում կլինի հարուստ թե աղքատ կամ այլ ազգի իհարկե ես նրա հետ ընկերութոյւն եմ անում:Ինձ դրանք ընդհանրապես չեն խանգարում:Ես այն եմ ինչպիսին կամ ես չեմ ցանկանում ինչ որ մեկին նմանվել կամ կրկնօրինակել:Եթե որոշ մարդկանց իմ բնավորության մեջ ինչ որ բան դուր չի գալիս ուրեմն թող ինձ հետ չշփվեն քանի որ ես երբեք չեմ փոխի իմ ինչ որ բնավորության գիծ ինչ որ մեկի համար:Բարեկամներին մենք չենք ընտրում դրանք տրվում են ի վերուստ:Իհարկե ունեմ շատ բարեկամներ որոնց շատ եմ սիրում:Ինչպես բոլորը այնպես էլ ես չեմ սիրում պարտվել,եթե նույնիսկ պարտվում եմ չեմ հանձնվում:Ինձ դուր չի գալիս երբ բոլորի մոտ իմ թերությունները մատնացույց են անում:Ես անթերի չեմ,ինչպես և բոլորը ունեմ թերությունները:Բայց ես ինքս եմ փորձում դրանք շտկել և կարիք չունեմ որ ինչ որ մեկը ինձ դրա մասին ասի:





Փոքր ՀԷԿ-երի չորացրած հերթական գետը

Քանի որ Էկոտուր 2014-ի ծրագրում ներառարված թեմաներից է գետերը և ՀԷԿ-աշինության մոլուցքը,ցանկացած նյութ այդ թեմայով մեզ հետաքրքրում է: Մենք ամեն օր համացանցում փնտրում ենք նյութեր Հայաստանի տարբեր մարզերում սնկի նման աճող ՓՀԵԿ-երի մասին, և դրանցից մեկը nyut.am-ի հոդվածն էր: Ահա մի փոքր հատված այդ նյութից :
Այս անգամ բիզնեսի զոհ է դարձել Եղեգիս գետը: Ըստ nyut.am-ի տեղի բնակիչները ասում են, որ այսպիսի վիճակ է ամեն տարի ամռանը և աշնանը: Բավական չէ, որ ձկնուղի ընդհանրապես չկա, խողովակի մեջ վերցված է նաև գետի ամբողջ ջուրը: Շարունակությունը կարող եք կարդալ nyut.am-ում:

Հ.Գ.Այսօր փոքր ՀԷԿերի կառուցումը դարձել է աղետ ՀՀ գետերի համար: Փոխվում էգետի էկոհամակարգը, վնաս է հասցվում ձկնատեսակներին: Միգուցե կգա ժամանակ, որ բնության  պահպանությունը կգերագնահատենք շահից:
տնտեսական

Մեր երկրի օրը, մեր երկրի գագաթին

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 22-րդ ամյակի օրը, Էկո-հայրենագիտական ակումբի անդամներս ուղևորվեցինք դեպի Արեգունի լեռնաշղթայի Արտանիշ լեռնագագթ, որը գտնվումէ Սևանա լճի ափին: Երբ արդեն հասել էինք Արտանիշ գյուղ, սխալմամբ այլ գագաթ էինք բարձրանում, բայց շատ քիչ բարձրանալուց հետո հասկացանք, որ Արտանիշը մյուս կողմում  է:

Ակնոցների պատմությունը...

Օպտիկական ամենատարածված սարքն ակնոցն է:Թե ով է ակնոցի գյուտի հեղինակը` անհայտ է : 

Ինչ ենք մենք ուտում

Մեր սննդի 90%-ը <<իսկական>> սննունդ չէ, մենք ուտում ենք Գենետիկորեն Մոտիֆիկացված սնունդ (Գմո):
Արդյոք մեզ պետք են այդպիսի սննունդներ: