Արդեն 12 տարի է`
սովորում եմ
կրթահամալիրում, ու արդեն պահը հասել
է, որ
ասեմ ` ցտեսությո՛ւն,
իմ
շա՛տ սիրելի դպրոց:
Կրթահամալիրը ինձ
համար դարձել
է իմ
փոքրիկ աշխարհը,
որից շատ
դժվարությամբ պիտի բաժանվեմ:
Իրականում չեմ
էլ պատկերացնում
այդ:
Կրթահամալիրը
ինձ համար
ուղղակի դպրոց
չի եղել,
այն շատ
մեծ հնարավորությունների
աշխարհ է
եղել,
որին
միայն
շնորհակալություն ասելը շատ
քիչ կլինի
:
Եկել է
ժամանակը`
հետ նայելու,
փնտրելու մանկության
ոտնահետքերս:
Տեսնես տասներկու տարում քանի˜
քայլ արած
կլինեմ նոր-
միջին-
ավագ
դպրոցների ճանապարհին,
քանի˜
անգամ բացած-
փակած կլինեմ
դպրոցի հյուրընկալ
ու միշտ
բաց դուռը
(
այն երբեք
փակ չի
եղել ու
վստահ եմ`
չի լինի):
Երևի սկսեմ Նոր
դպրոցից: Նոր
դպրոցում անցան
մանկությանս անհոգ ու գունազարդ
տարիները: Երբ առաջին
անգամ ոտք
դրեցի դպրոց,
շատ էի
վախենում, բայց իմ առաջին և
շատ սիրելի
ընկեր Լուսինեի
շնորհիվ
հենց առաջին օրից շատ սիրեցի
իմ դպրոցը:
Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր
ինձ ընկեր
դարձան, իրենց հոգատարությամբ
ու ժպիտով
իմ մանկության
տարիները ավելի
վառ գույներով
լցրին:

Միջին դպրոց ,
մի
փոքր ավելի
բարդ,
հասուն
ու ավելի
պատասխանատու տարիներ,
հմտություններ,
կարողությունների ձեռքբերման տարիներ:
Երևի ամենակարևոր
տարիները:
Ավագ դպրոցում շատ ավելի
հասուն ու
արդեն ինքնուրույն
դարձա,
ու
ինչքան ժամանակը
անցնում է,
ու գալիս
է ավարտելու
պահը,
հասկանում
եմ,
որ
չեմ ուզում
թողնել դպրոցը:
Հիմա ինձ
մոտ այդպես
է:
Ամեն ինչ փոխվեց.
հիշու՞մ եք,
չէ՞. «
գիտակցությունը
հաջորդեց...»:
Նոր նվաճումներ,
նոր ընկերներ,
նոր ու
ինքնուրույն որոշումներ:
Կաթիլ-
կաթիլ,
օր
առ օր ինքնուրույն
մարդ-
քաղաքացու
ձևավորում,
նորանոր կարողությունների
ձեռքբերում,
մասնագիտական կողմնորոշում:
Ակումբային գործունեություն,
բազմաթիվ
ճամփորդություններ`
արկածներով,
նոր
ընկերներով,
մեկը մյուսից հետաքրքիր նախագծերով:
Բարդույթներից ձերբազատում.
երևի իմ ձեռքբերումներից
ամենա-
ամենա
կարևորը:
Ինձ
սովորեցրին,
ու ես սովորեցի ազատ
լինել,
սովորեցի
ճիշտ,
խելացի
օգտագործել այն:
Շատ երազանքներ ունեմ,
նպատակներ:
Պիտի աշխատեմ,
պիտի ձգտեմ
դրանք իրականացնել:
Պիտի դառնամ
իմ երկրի
իսկական քաղաքացի:
Եղել եմ
սեբաստացի ու պիտի միշտ մնամ
սեբաստացի:
Ու գիտեմ`
կրթահամալիրի դռները
միշտ բաց
կլինեն իմ
առջև:

No comments:
Post a Comment