Մայլի Ռեյ Սայրուսը

Մայլի Ռեյ Սայրուսը ամերիկյան պոպ երգչուհի, երգահան, հեռուստա- և կինոդերասանուհի է, ով ճանաչվել է «Հաննահ Մոնտանա» սերիալում նկարահանվելուց հետո:

Մայլի Սայրուսը ծնվել է 1992թ. նոյեմբերի 23-ին, Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքում` Բիլլի Ռեյի և Տրիշ Սայրուսի ընտանիքում: Ծնողները նրան անվանել են Դեսթինի Հոուպ Սայրուս (անգլ`. Destiny-ճակատագիր, hope-հույս)` երևի կանխազգալով, որ Մայլին հետագայում բարձրունքների կհասնի: Դեռ փոքր տարիքում նա ստացել է Մայլի մականունը (Miley թարգմ.` Smiley-ծիծաղ)` իր ուրախ և ծիծաղկոտ բնավորության շնորհիվ: Ինը տարեկանից Մայլին դերասանական վարպետության դասեր էր առնում, ապա նկարահանվեց հոր` «Դոկ» սերիալում: 12 տարեկանում անցավ «Դիսնեյ» ալիքի քասթինգը և ստացավ «Հաննա Մոնտանա» սերիալի գլխավոր դերը, որն էլ նրան աստղ դարձրեց: Առաջին սերիան ցուցադրվեց 2006թ. մարտի 24-ին և արդեն 2008թ.-ին յուրաքանչյուր նոր սերիան էկրանների մոտ էր հավաքում 200 միլիոն հեռուստադիտողների ողջ աշխարհից:

Աղբյուրը`http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%B5%D5%AC%D5%AB_%D5%8D%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%BD

No comments:

Post a Comment