Կարսը միջնադարյան Հայաստանի մինչև օրս պահպանված մայրաքաղաքներից է:
Այն գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին, շրջապատված բլրապատ բարեբեր դաշտերով, ծովի մակերևույթից մոտ 1850 մ բարձրության վրա:Հնում Կարսը մտնում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառի մեջ: Նրա առաջին տերերը Վանանդի նախարարներն էին: Կարսը նրանց գլխավոր բերդն ու նստավայրն էր: 928 թվականին Կարսը դարձավ Հայաստանի մայրաքաղաք: 961 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, իսկ Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի ֆեոդալական թագավորության մայրաքաղաքը:
No comments:
Post a Comment