

Իսկապես
5
անմոռանլի
օրեր անցկացրեցինք Թբիլիսիում:
Սկսեմ պատմել հենց մեկնումից :
Մեկնեցինք Մարտի 24-
ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից:
Մեզ նաև բարի ճանապարհ մաղթելու էր եկել տիար Բլեյանը:
Ճանապարհը երկար էր բայց մենք չհասցրեցիքն հոգնել,
քանի որ խումբը շատ լավ ու ուրախ խումբ էր :
Մոռացա նշել,
որ մեր Էկո ակումբից ու ընկեր Մարթայից բացի նաև վրացախոսներն էլ էին մեզ հետ ընկեր Ռինայի հետ:
Ժամանեցինք մոտավորապես ժամը 17:00-
ին:
Մեզ դիմավորեցին թիվ 98
դպրոցի աշակերտները:
Հետո բարձրացանք դահլիճ որպեսզի իմանանք,
թե ում տանն ենք լինելու այս մեկ շաբաթվա ընթացքում:
Ես պետք է մնայի Կրիստինայի տանը :
Իհարկե սկզբից մի քիչ վախենում էի,
քանի որ չգիտեի,
թե ինչ մարդիկ են լինելու,
թե ինչ ընտանիք է:
Բայց հենց առաջին ժամերից ինձ արդեն զգում էի ինչպես տանը:
Ես այնքան ուրախ էի որ այսպիսի ընտանիք է ինձ բաժին հասել:
Հենց առաջին օրը մեր ընտանիքով եղանք Մթածմինդա զբոսայգում,
բայց քանի որ բոլոր ատրակցիոնները փակ էին,
ուղղակի զբոսնեցինք գեղեցիկ զբոսայգով:
Ամեն առավոտ հավաքվում էինք դպրոց:
Մենք դպրոց էինք գնում մետրոյով:
Առաջին ժամերը լինում էինք իրենց հետ,
մասնակցում նրանց դասերին,
իսկ արդեն հետո մեր զբոսնում էինք Թբիլիսիի փողոցներում:
Եղել ենք Թբիլիսիի գեղեցիկ փողոցներում,
Նարիկղալայում,
Մետեխի եկեղեցում,
քայլել ենք Սիրահարների կամրջով,
Mcdonald-
ում,
Մթածմինդա զբոսայգում՝ այնտեղ նստել ենք տարբեր
անտրակցիոններ
նաև «
ամերիկյան գորկի»:
Այնքան մեծ բավակնություն էինք ստացել այդ ատրակցիոնում,
որ երկրորդ անգամ էլ նստեցինք,
նաև նստել ենք «
սատանի անիվ»
՝ որտեղից Թբիլիսին երևում էր իր ամբողջ գեղեցկությամբ :
Եղել ենք նաև
Թբիլիսիի Սամեբա եկեղեցում,
որը ամենաբարձրն էիր դիրքով և երևում է ամեն տեղից,
իսկ գմբեթի վրայի խաչը ամբողջովին պատված էր ոսկով:
Ճոպանուղիով բարձրացել ենք Նարիկալա բերդ:
Ամեն երեկո զբոսնում էինք գիշերային ԹբիլիսիովՆերկայացրեցինք
Մեր պրեզենտացիաները
և նյութերը՝ ճառագայթման մասին :
Էկոլոգիայի համատեղ դասը անցավ,
շատ ուսումնական ու հետաքրքիր միջավայրում,
որին ներկա էր մեր դպրոցի տնօրենը ՝Աշոտ Բլեյանը և Թբիլիսիի 98
դպրոցի տնօրեն՝ Գեորգի Մոմցելիձեն:


Շատ արագ անցան այս 5
օրերը՝շատ նոր ընկերներ ձեռք բերեցինք ու հիանալի ժամանակ անցկացրեցինք նրանց հետո:
Իսկապես կկարոտենք Թբիլիսին:
Էկոտուր 2014-
ը արդեն մեկնարկել է: