Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), ՀՀ խոշորագույն
ու
կարևորագույն
գետերից
է` Արաքսի ձախ վտակը:
Ունի
141կմ
երկարություն:
Ավազանի
մակերեսը
2650կմ²
է
(առանց
Սևանա
լճի):Այն սկիզբ
է
առնում Սևանա
լճից, հոսում
հարավ-արևմտյան
ընդհանուր
ուղղությամբ,
անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով
ու
թափվում
Արաքսը:
Վերին
հոսանքում
մոտ
20կմ
հոսում
է
դեպի
արևմուտք`
այդ
ընթացքում
առաջացնելով
գալարներ,
միջին
հոսանքում
անցնում
է
նեղ
ու
խոր
(120-150մ)
կիրճով,
ստորին
հոսանքում
ուղղվում
է
դեպի
հարավ-արևելք,
դուրս
գալիս
Արարատյան
դաշտ,
դառնում
հանդարտահոս
ու
ծովի
մակարդակից
820մ
բարձրության
վրա
լցվում
Արաքսը:
Գետի
ընդհանուր
անկումը
կազմում
է
1100 մ:
Բնական
պայմաններում
Հրազդանի
սնումը
62.5%-ով
ստորերկրյա
է,
հորդացումը`
գարնանային,
վարարումները`
ամռանն
ու
աշնանը:
Ջրի
տարեկան
միջին
ծախսը
22.6 մ³/վրկ է, առավելագույնը`
138մ³/վրկ, նվազագույնը`
9մ³/վրկ, տարեկան
հոսքը
712 մլն
մ³:
Հրազդանի
վրա
կառուցվել
են
Սևանի,
Աթարբեկյան,
Գյումուշի,
Արզնիի,
Քանաքեռի,
Երևանի
ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ,
Երևանյան
լիճը:
No comments:
Post a Comment