Ամենահին ազգային հիմնը Ճապոնական է: Նրա տեքստը գրված է 9-րդ դարում և կազմված է 4 տողից: Իսկ ամենաերկարը հունականն է, որն ունի 158 տող:
Ձիերը կանգնած ավելի լավ են քնում, քան պառկած: Նրանք կարող են առանց պառկելու անցկացնել մի քանի ամիս:
Երկրագնդի ամենամեծ քաղցրահամ լիճը բայկալն է, որը պարունակում է երկրագնդի բոլոր
քաղցրահամ ջրերի մեկ տասներորդ մասը:
Ամենափոքր բանակն աշխարհում ունի Սան Մարինո պետությունը' 11 հոգի: Կոստա Ռիկա,
Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնակո պետությունները բանակ ընդհանրապես չունեն:
Ամենամեծ գրադարանն աշխարհում ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանն է' Վաշինգտոնում:
Այստեղ
պահվում է 60 միլիոն կտոր գիրք, իսկ գրադարակների ընդհանուր երկարությունն անցնում
է 456.8 կիլոմետրից:
Ամենաերկարը բանտում նստել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկի հանձնակատար Պոլ
Գեյդը: 1911թ. 17 տարեկան հասակում նա դատապարտվեց սպանության համար և ուղարկվեց Հեշկիլ
ուղղիչ գաղութը: Գեյդելը այնտեղից դուրս եկավ միայն 1980թ., ընդհանուր առմամբ բանտում
անցկացնելով 68 տարի, 8 ժամ և 2 օր:
Մարդկային ուղեղը բաղկացած է 10 միլյարդ նյարդային բջիջներից և օժտված 86մլն
միավոր ինֆորմացիա հիշելու համար:
Ամենափոքրահասակ հեղինակն է համարվում ամերիկուհի Դորտի Ստրեյնը: Նա իր
"Ինչպես է սկսվում աշխարհը" գիրքը գրել է 4 տարեկանում: Այն լույս է ընծայվել
Նյու Յորքում, երբ նա ընդամենը 6 տարեկան էր:
http://www.copypaste.am/2012/09/24/20-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/
No comments:
Post a Comment