Dijitec Expo 2012-ի փակման օրը

Քանի որ այսօր Dijitec-ի փակումն էր, մենք` մեր անգլերենի ընտրության խմբով, գանցինք այնտեղ:
Այս տարվա Dijitec Expo-ն անցկացվում էր ոչ թե Համալիրում, այլ` Մերգելյան համալսարանում: Մեր տաղավարը կարծես թե ամենամեծն էր, քանի որ մենք բերել էինք մեր պլանետարիումը, աստղադիտակը, էլեկտրոնային գրիչները և այն ամենն ինչ մենք օգտագործում ենք դասի ժամանակ: Սկսեցինք շրջել տաղավարներով: Շատ հետաքիրքիր տաղավարներ գտանք: Խաղացինք X-box և այլ խաղեր: Նաև դրսում կազմակերպեցինք Flash Mob, որին միացան այլ մարդիկ: Մի խոսքով լավ ուրախացանք: Պարելուց հետո բարձրացանք մեր տաղավար: Շատ մարդիկ էին մոտենում մեզ և մենք շատ բարեհամբյուր ներկայացնում էինք նրանց մեր կրթահամալիրը: Պլանետարիում շատերն էին ուզում մտնել: Նաև անցկացվում էր խաղարկություն, բայց կարծես թե ոչ ոք չմասնակցեց, քանի որ չիմացանք երբ և ինչպես էր այն անցկացվում: Արդեն քաղցած էինք, և իմացանք, որ առաջին հարկում պատրաստում էին հոդ-դոգեր, դե մենք էլ  կերանք` այքան համեղ էին (P.S. Կարողա նաև սոված էինք, դրա համար էլ համեղ էր թվում): Կար նաև լողավազան....Այնքան շոգ էր, որ քիչ էր մնում, իսկապես, այդպես շորերով մտնեինք ջուրը: Ի դեպ, իմացանք, որ իսկապես ինչ-որ մեկը շոգին չդիմանալով մտել էր... :D
Անի Մանուկյան և Եվա Մարկոսյան

2 comments: