Առօրյա կյանքում որևէ մեկի հետ զրուցելիս դուք կարող եք դեմքի միմիկայով, ժեստերով արտահայտել ձեր վերաբերմունքը, հուզմունքը: Համացանցով գրելիս էմոցիաներ արտահայտելու համար ձեզ օգնության կգան ստեղնաշարի հատուկ կոճակները կամ, այսպես կոչված, “emoticons”=emotion+icon “ժպիտներ, սմայլիկներ” փոքրիկ նկարները: Ահա դրանցից մի քանիսը.
=))-ուժեղ ծիծաղել
;))-քմծիծաղ
:p-լեզու հանել
x(-ջղայնանալ
:X-սիրահարվել
Նամակագրությունը կրճատելու, հակիրճ գրելու համար կարող եք օգտագործել բոլորին հայտնի տարբեր հապավումներ: Օրինակ, անգլերեն նամակներ գրելիս, ամենահայտնի հապավումներից մեկը “LOL” հապավումն է, որը նշանակոմ է “Laughing Out Loud” այսինքն` բարձրաձայն ծիծաղել:
Հիշեք, որ յուրաքանչյուր կարծիք, որը գրվում է կայքում, չաթում, կամ որևէ ֆորումում, կարող է հասանելի լինել լայն հանրությանը: Դուք չեք կարող նախորոք իմանալ, թե ով կկարդա այն և որտեղ կարող է օգտագործել` վնասելով ձեզ: Նման գրություն անելիս առաջ երկար մտածեք, նոր գրեք:
Էլեկտրոնաին, թվային հաղորդակցությունը միշտ է, այսինքն ջնջելով դրանք, միևնույն է պահպանվում են ցանցում, ստացողի փոստում, ձեր ուղարկած նամակների շարքում: Այդ իսկ պատճառով, նամակ ուղարկելիս, յոթ անգամ մտածեք, նոր մեկ անգամ գրեք: Միշտ հիշեք, որ առցանց գրված յուրաքանչյուր բան կարող է հանրությանը ծանոթ դառնալ:
Էլեկտրոնային փոստ ուղարկելիս հետևեք, որ նամակի վերնագիրը հստակ նկարագրի և կապված լինի նամակի բովանդակության հետ:
FAQs (Frequently Asked Questions-հաճախ տրվող հարցեր): Միշտ կարդացեք այդ հարցերը, խուսափելով կրկնվելուց:
Աղբյուրը`wikipedia.com
No comments:
Post a Comment