Պարարվեստի պատմություն



Ժամանակակից պարը ունի խոր ակունքներ և կրել է Արևելքի հին ժողովուրդների ու անտիկ աշխարհի պետություններում ձևավորված պարի ազդեցությունը, որը մեզ հայտնի է ոչ միայն գեղանկարչությունից,այլև գրավոր վկայություններից:
Հին եգիպտացիների,հույների,հռոմեացիների կենցաղում պարը,պաշտամունքի մաս լինելով հանդերձ,դաստիրակչական մեծ դեր է կատարել եղել թատրոնի պարտադիր բաղկացուցիչներից: Ժողովրդական պարերի հիման վրա պարերի մասնագիտացմամբ սկզբնավորվել է բեմական պարը,որպես պարի հիմնական տեսակներից մեկը:Եվրոպայում նրա զարգացումն սկսվել է հելլենիզմի դարաշրջանում (մ.թ.ա IV-II դդ.), պարող մնջկատակների արվեստով, որը մ.թ. II-V դդ. Հին Հռոմում շարունակվելով՝ կատարալագործվել է մնջախաղում:Միջնադարում թատերականացված պարերով հանդես են եկել գուսանները,ժենգլյորները: XV-XVIII դ. Սկզբին սկզբնավորվել է բեմական պարի տարատեսակը՝ձևավոր պարը : XVI-XVII դդ. Եվրոպայում լայն տարածում են գտել պարահանդեսային պարերը:XVII դ. Սկզբից, պարային ներկայացումների ի հայտ գալով պարը հարստացել է նոր արտահայտչամիջոցներով,տեխնիկայով: 1661-ին Ֆրանսիայում հիմադրված Պարի թագավորական ակադեմիան մշակել է պարի արտահայտչամիջոցների (մարմնի շարժումների,դիրքերի) կանոնացված համակարգ որն հետագայում (XIX դ. Վերջից Ռուսաստանում) անվանվել է դասական պար:Ֆրանսիական հեղափոխության նախօրեին երաժշտության թատրոնի գեղագիտական սկզբունքների շուրջ ծավալված պայքարի ու բարենորոգումների հետևանքով ի հայտ է եկել բալետային ներկայացման կառուցվածքային նոր ձևը, որն օգնել է բալտի առանձնանալուն որպես արվեստի ինքնուրույն տեսակ:XIX դ. 2-րդ կեսին ռոմանտիկ բալետում մշակվել է պարի նոր վիրտուոզ,որին նպաստել է հատուկ ոտնամանի օգնությամբ ոտնամատերի վրա պարելու՝պարուհուն ընձեռված հնարավորությունը: XIX դ. Վերջին բեմական պարը հարստացրել են  սիմֆոնիստ կոմպոզիտորներ Պ. Ի Չայկովսկին, Ա. Կ. Գլազունովը և բալետմայստերներ Մ. Ի. Պետիպան և Լ. Ի. Իվանովը: Այդ նույն ժամանակամիջոցում ՝լ ժողովրդական պարի բալետային մշակումների հիման վրա ստեղծվել է հատուկ պարատեսակ՝բնութագրային պարը:Հետագայում ուժեղացել է ժողովրդական պարի նկատմամբ հետաքրքիրությունը. Այն օգտագործել են ռուս շատ բալետմայստերներ ՝ Մ. Մ. Ֆոկինը, Լ.Ֆ. Մյասինը, Կ. Յա. Գոլեյզովսկին, Ֆ. Վ. Լոպուխովը և ուրիշները: XIXդ. Վերջին- XX դ. Սկզբին Պարում, ի հակադրություն դասականի, Երևան  է եկել <<մոդեռն>> կոչվող պարի ուղղությունը: <<Մոդեռն>> պարի ձևավորմանը ազդել է նաև Ա. Դունկանի արվեստը: 1940-60 ական թթ. Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում տեղի է ունեցել դասական պարի և <<մոդեռնի>>  փոխազդեցության ու փոխհարատացման պրոցես: Պարում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում էստրադային պարերը, որոնք աչքի են ընկնում կատարման ու բեմադրության սրությամբ,վիրտուոզ,լակոնիկ արտահայտչամիջոցների օգտագործման ձգտումով: Պարի զարգացման պատմության ընթացքում մշտապես  գոյատևել են ժողովրդական պարերը: Սովետական բալետմայստերները դասական պարը համարում են պարի առավել կատարյալ համակարգ:


20-րդ դարի սկզբին ի հայտ եկան այնպիսի պարի տեսակներ ինչպիսին են ՝չա-չա-չա-ն, ֆոքստրոտը: Այս պարերի առաջացման մեջ մեծ դեր է կատարել Աֆրիկյան ջազային ռիթմը: Պարի մեջ կոնֆլիկտները ավելի շատ ընդգծված են պասադոբլի և տանգոյի մեջ:Համաշխարհային հռչակ է ձեռք բերել Բրազիլական պարահանդեսային սամբան:

Պարերի մի քանի տեսակներ

Չա-չա-չա կուբայական երաժշտական ոչ և պար, լայն տարածում է ստացել Լատինական Ամերիկայում, ինչպես նաև ԱՄՆ-ում: Չա-չա-չա-ն  առաջացել է Կուբայի կոմպոզիտոր Էնրիկե Հորինայի և Դանսոնի էվոլությոն փորձերի շնորհիվ , XX-րդ դարում . Պարում էին Կուբայի հայտնի սրճարաններում և, փողոցային երեկույթների ժամանակ: Չա-չա-րան-ն է մեկն է հինգ պարահանդեսային պարերի


Սամբա հանդիսանում է երաժշտական ոչ և պար ծագել է Բրազիլիայում: Այն ճանաչվում է ամբողջ աշխարհում որպես Բրազիլիայի խորհրդանիշ  բրազիլական պարահանդեսի: Համարվում է մեկը Բրազիլիայի ամենահեղինակավոր մշակույթներից Սամբան  դարձել է Բրազիլիայի ազգային ինքնության պատկերակ որը  2005 թ. դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ժառանգությունը, հիմնական արմատը Սամբա կարիոկա, որը խաղացել են և պարում են  Ռիո դե Ժանեյրոյում: Սամբայի ազգային օրը նշվում է Դեկտեմբերի 2-ին:



Տանգո որ ծագել է 1890 թվականին Ռիո դե լա Պլատայի  երկայնքով, միջև Արգենտինայի և Ուրուգվայի բնական սահմանը, և շուտով տարածվել է ամբողջ աշխարհում:

Վաղ ժամանակներում  Տանգոն հայտնի էր որպես տանգո կրեոլ տանգո: Այսօր, կան տանգոի բազմաթիվ պահպանված ձևեր.

2009 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավանություն է տվել համատեղ առաջարկը Արգենտինայի եւ Ուրուգվայի ներառել տանգոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում:



Աղբյուր՝Հայկական սովետական հանրագիտարան-հատոր 9

ttps://ru.wikipedia.org/wiki/История_танца
https://ru.wikipedia.org/wiki/%D0%A7%D0%B0-%D1%87%D0%B0-%D1%87%D0%B0
http://en.wikipedia.org/wiki/Samba
http://en.wikipedia.org/wiki/Tango




3 comments: