1.
- «Երկիր Նաիրի» ժողովածուն
Հրաժեշտ
Դու
գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ
ու տխուր,
Հեզ
գունատվող
աստղի նըման։
Ես
գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից
ընկած թերթի նըման։
Դու
գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ
պահած իմ հայացքից։
Ես
գնում եմ լուռ անտրտում,
Բայց
իմ սրտում
Ցավ
է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
1904
2. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն
էր մեռնում, օրը մթնում.
Մութը
տնից տուն էր մտնում.
Ես
տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ
մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն
անուշ հեքիաթի պես
Իր
լույս երգով ժպտում էր մեզ.
Դու
մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես
քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ
բախտի նըման,
Հայտնվեցիր
պայծառ-անձայն.
Անջատվեցինք
համր ու հանդարտ,
Կյանքի
ճամփին մի ակնթա՜րթ…
1903
2. Նամականի
3. Վ. Տերյանը ժամանակակիցների հուշերում
Տերյանը
…. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը
նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար… Պ.Սևակ
Նրա
բանաստեղծությունը
լույս է, երդիկից ներս թափանցող թրթռուն ճառագայթ: Ս. Կապուտիկյան
Նա,
բացի պոեզիայի նոր լեզու ստեղծելուց, ստեղծել է լեզվի պոեզիա… Հ. Սահյան
Դու
սրտում մեր ընդմիշտ վառեցիր կրակներ՝ անմար ու թաքուն: Ե. Չարենց
Դուք
բանաստեղծ
եք: Դա ամենագլխավորն է: Հ. Թումանյան
Մենք
նրա անմահությունն ենք: Հ. Մաթևոսյան
Իր
աշնանային
մթնշաղում
նա պահպանեց իր գույնը և բույրը: Հ. Շիրազ
Հանդիպել
է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ
և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ` ինքդ տակավին եղել ես «անլեզու». Սերդ ես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզ հետ, երջանկությունդ ու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր… Պ. Սևակ
Հոդվածում
Տերյանը խոսում է ծխական մտավորականի քաղաքացիական աշխարհայացքըի մի շարջ ուրիշ խնդիրների
մասին որոնք կան Հայաստանում : Տերյանը ասում է որ եթե մի շատ հաըտնի ստեղծագործություններ
որոնք գրել են զգությամբ հայեր բաըց ուրիշ երկրում այստեղ գրված լինեն նույն հաջողությունը
չէին ունենա և նույնիսկ շատերը դրանց ուշադրություն էչին դարձնի: Տերյանը ասում է որ
մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մեր հագուստ քան նրան թե ինչ տեսակի մարդ
ենք մենք և իրոք շատերը իրենց հագուստների պես շքեղ չեն ներսից և շքեղ չեն իրենց խելքով:
Ծիծաղելի է, երբ այժմ հոգում
են ապագայի մասին` թողած ներկան: Ապագան ինքը կհոգա իր մասին: Նրանք, որոնք մտածում
են ապագայի մասին, պիտի ներկայում պատրաստեն ապա•այի ճանապարհը եւ, ըմբռնելով գալիք
օրերի ուղին, չպիտի շեղվեն ու շեղեն նրանից: Ժամանակի ստիլը ժամանակի մտածողությունն
է: Որչափով որ այդ մտածողությունը յուրացված է մի ազգի կողմից, այդ չափով էլ ազգը կենսունակ
է: Մեզ չի փրկի ոչ մի պատնեշ եւ ոչ մի ազգային սնապարծ ու գոհունակ ինքնախաբեություն:-Մեր այժմյան հասարակությունը
ավելի շատ մտածում է իր ապագայի մասին չհոգալով և չբարելավելով ներկան մենք հաճախ ասում
ենք ոչինչ հետո ամեն ինչ լավ կլինի բայց եթե չբարելավենք ներկան չենք կարողանա բարելավել
ապագան:
No comments:
Post a Comment