Ecology



Վերահսկենք մեր շրջակա միջավայրը 

Առողջական վիճակը, այնքանել կախված չէ բժիշկներից եւ հիվանդանոցներից, այն ավելի  շատ կախված է մաքուր միջավայրից. Անմաքուր միջավայրը կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ, էկոլոգիական փոփոխությունները կարող են լուրջ ազդեցություն թողնել մարդու առողջության վրա:

Այն ջուրը որ խմում ենք, այն օդը որ շնչում ենք, այն սնունդը որ ուտում ենք կարող են պարունակել շատ վնասակար նյութեր:

Գրեթե 80% - ը աշխարհի հիվանդությունների, մասնավորապես զարգացող աշխարհում կարող է կապված լինել ջրի հետ : Մեր երկիրը նուընպես ունի այդ խդիրը, մենք շատ աղտոտված գետեր ունենք ,օրինակ 5-րդ աստիճանը գետերի աղտոտվածության ամենաբարձր աստիճանն է 5-րդ աստիճանի աղտոտվածության գետերը աստիճանաբար շատանում են երկրում. դրանցից ամենավտանգվածներն են Հրազդանը, Ախթալան, Երեւանի լիճը, Փամբակը, Ախուրյանը: Աղտոտման մեկ այլ վտանգավոր տեսակ էլ է հանքարդյունաբերությունն է , որն ընդհանրապես փոխում է գետի էկոհամակարգը եւ հասցնում մեռյամ վիճակի:Այլ վտագավոր տեսակ է ՀԷկ-երի կառուցումը այն հաճախ ազդում է բուսական և կենդանական աշխարհի վրա:


Խրոնիկական բրոնխիտի հիմնական պատճառը ծխելն է: Իր նշանակությամբ երկրորդ պատճառը համարվում է օդի ախտոտվածությունը. մեքենաների արտանետվող գազերով, արտադրության արգասիքներով:Օդի ախտոտվածությունը կարող է պատճառ դառնալ մաշկային խնդիրների` ալերգիաների:
Մարդիկ կարող են փոշուց ալերգիաներ ունենալ:Աչքերը կարող են շատ մեծ վնաս կրել, օդի ախտոտվածության պատճառով: Փոշին լցվելով աչքերի մեջ կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: . Ամերիկյան համալսարաններից մեկում կատարվել է հետազոտություն, ըստ որի Հնդկաստանը ամենաղատոտված օդ ունեցող երկիրն է: Հնդկաստանում առողջությանը վտանգ սպառնող նյութերի քանակը օդում նորմայից գերազանցում է 5 անգամ: Հետազոտողները հայտանաբերել են, որ օդի աղտոտվածության պատճառը ջեռուցման համակարգն է: Նրանք որպես վառելիք են օգտագործում չոր գոմաղբը, որը ազգային ավանդույթ է Հնդկաստանում: Հնդկաստանում կան աղտոտման ինչպես բնական, այնպես էլ արհեստական աղբյուրներ: Առաջին տեղում են ծանր մետաղները և փոշին, ապա՝ գազային նյութերը: Ամենաաղտոտված օդ ունեցող երկրների ցանկը շարունակում են հաջորդաբար Չինաստանը, Պակիստանը և Բանգլադեշը:
Աղմուկը աղտոտվածության տեսակներից է: Ներկայումս այն անտեսում են, չնայած այս տեսակը ևս մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, հատկապես` օվկիանոսներում:

70-ական թվականների վերջերից սկսեց զարգանալ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ(ԳՄՕ) կոչվում են այն մթերքները, որոնք չեն առաջացել բնական ճանապարհով, այլ ստեղծվել  է մարդու միջամտության շնորհիվ: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմենրը ունեն գեղեցիկ և արտասովոր տեսք: Մեզանից յուրաքանչյուրը առնվազն մեկ անգամ տեսել է այնպիսի բանջարեղեն, որը նման չէ իր բնական տեսքին: Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ` սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, լոլիկ, ցորեն, կարտոֆիլ, բամբակ, շաքարի ճակնդեղ և այլն:Գիտնականները լիարժեք չեն պարզել ԳՄՕ-ի թողած հետևանքները: Ռուս գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդ որքան շատ է օգտագործում ԳՄՕ, այնքան մեծ է արյան մեջ չարորակ գոյացությունների, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգը: Հաստատված է նաև արյան անոթների անանցանելիություն, ինչպես նոր ալերգիկ հիվանդությունների աճը: Հայաստանում արգելված չէ ներկրել ԳՄՕ-ներ, սակայն այն օրենքով վերահսկվում է: Կարտոֆիլը շատ տարածված բանջարեղեն է: Կարտոֆիլի գենոմի մեջ ներարկում են վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Այդպիսի կարտոֆիլին նույնիսկ բզեզը չի կարող վնասել: Այս երևույթը կարող է խանգարել բնական գործընացը:



Իհարկե շրջակա միջավայրի բարելավման համար պետք է գործեմ նաև ես:  Ես փորձում եմ հնարավորինս մաքուր պահել իմ շրջակա միջավայրը: Աղբը թափում եմ դրա համար նախատեսված տեղում: Իմ ակումբի հետ մասնակցել եմ մի շարք էկոլոգիական ակցիաների, որի շրջանակներում բարելավել ենք դպրոցի հարակից տարածքը, Էկոտուրի շրջանակներում մասնակցել եմ ծառատունկին, Անաղբ բջնի ակցիային, և փորձում եմ նաև ընկերներիս էլ ներգրավել այսպիսի ակցիաների մեջ`https://www.youtube.com/watch?v=ttlygFeOwXA





Աղբյուրներ՝https://martamara86.wordpress.com/2013/02/16/%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%AB%D6%86%D5%AB%D5%AF%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D6%85%D6%80%D5%A3%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A6%D5%B4%D5%B6%D5%A5/
http://www.preservearticles.com/2012021423361/sample-essay-on-environmental-monitoring.html

http://www.aravot.am/2014/09/11/496071/
http://168.am/2012/11/20/145215.html




Բնական աղետներ

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
  • Կանխատեսելի երկրաշարժեր
  • Անկանխատեսելի երկրաշարժեր
 

Երկրաշարժի առաջացումը

18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։


Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ

Երկրաշարժի ավերիչ ուժից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները զբաղվում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության ու հզորության ուսումնասիրման խնդիրներով: Նրանք ստացած տվյալներով ձգտում են կանխագուշակել երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, խորհուրդներ տալիս երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելիս: ՀՀ-ում այդ աշխատանքները համակարգվում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական երկրաշարժաբանության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտներում և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում:



Էկոհամակարգերի հիմնախնդիրը 
կարևորագույն հատկանիշները: Ինչու՞:
  
    
2.Ինչպիսի ՞ էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ի՞նչ առանձնահատկություն ունեն նրանք:  
Մեզ շրջապատում են բնական և արհեստական էկոհամակարգեր։ Բնական էկոհամակարգերը  բնական միջավայրերն են, որոնցում առանց մարդու միջամտության տեղի են ունենում էկոհամակարգի բաղադրիչների միջև փոխհարաբերությունները:
Արհեստական էկոհամակարգերը մարդածին միջավայրերն են: Մեզ շրջապատող բնական էկոհամակարգի օրինակ է անտառը` իր բուսական և կենդական աշխարհով, արհեստական էկոհամակարգ է արգելոցը, ջրավազանը, ջերմոցը:
          
3.Ինչպե՞ս է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերիկենսագործունեություն վրա: 
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝հողառաջացում,գենետիկական բազզայի նեղացում,նյութերի բնական շրջապտույտ եվ այլն:
Մարդու ազդեցության հետևանքով կարող է խախտվել նաև սննդառության շղթան, որը էկոհամակարգում նյութի շրջապտույտի ամենաբարդ տեսակներից է:
 
4.                          Ի՞նչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի էներգիայի,ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակըներկայացնել առաձին):  
1 ԷներգիաԷկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ էլեմենտների կողմից։Էներգիայի քանակի փոփոխության հետևանքով կխաղտվի վերը նշված գործընթացը:
   Ֆոսֆոր
Ֆոսֆորը հայտնաբերվել է կանաչ բույսերի բոլոր օրգաններում՝ ցողուններում, արմատներում, տերևներում, ամենից շատ՝ պտուղներում ու սերմերում: Այսպիսով,բույսերը կուտակում են ֆոսֆորը, ապամատակարարում մարդկանց ու կենդանիներին:
 Բնության մեջ ֆոսֆորը շրջապտույտ է կատարում: Բնահողից այն կլանում են բույսերը, բույսերից տարրն անցնում է մարդու և կենդանիների օրգանիզմներ, այնուհետև վերադառնում է բնահող: Գյուղատնտեսական համաշխարհային բերքն ամեն տարի իր հետ դաշտերից հեռացնում է ավելի քան 3 մլն տ ֆոսֆոր: Հետևաբար, կայուն բերք ստանալու համար այդ պակասորդն անհրաժեշտ է շարունակաբար լրացնել: Այդ նպատակով ֆոսֆորիտային հանքաքարի համաշխարհային ամենամյա արդյունահանումը կազմում է ավելի քան 100 մլն տ: Բույսերը չեն կարող հաջողությամբ զարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվող ֆոսֆորային միացությունները։ Հողի մեջ ֆոսֆորի պակասը լրացնելու համար օգտագորվծում են ֆոսֆորական պարարտանյութեր:Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիների ոսկրային, մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայում բուսական սնունդը։ Սննդի մեջ ֆոսֆորի միացությունների պակասության դեպքում մարդու և կենդանիների մեջ առաջանում են լուրջ հիվանդություններ։Սինթեզված հիդրոքսիապատիտը  բժշկության մեջ օգտագործվում է որպես ոսկորների լցանյութ և որպես իմպլանտատների ծածկույթ։   ԱզոտԲնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է:Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում,իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝  հողում,բուսական և կենդանական օրգանիզմներումՀողից յուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների,վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ:Բնության մեջ ազոտի շրջապտույտը բարդ շարժընթաց է, որտեղ կարևոր նշանակություն ունեն նաև կենդանի միկրոօրգանիզմները: Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածում ամոնիակի ու հանքային աղերի: Այս բակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է  մինչև 25 կգ կապված ազոտ: Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական  ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների: Օդի ազոտը կապելու հիմնական ճանապարհը դրա օքսիդացումն է`ամպրոպների ժամանակ: Դրա  հետևանքով առաջանում է ազոտի մոնօքսիդ (NO), որն օքսիդանում է մինչև ազոտի երկօքսիդ (NO2): Վերջինս անձրևի հետ թափվում է երկրի վրա՝ որպես ազոտական թթու, և հողի հանքային աղերի հետ առաջացնում է նիտրատներ:Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնել ազոտական պարարտանյութերով:
  
3 Ածխածին
Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն ավելի հաճած հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը, տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները:
Ածխածնի հոսքի նվազման հերտևանքով կխաղտվեն դրա շրջանառության երկու ուղղությունները:
  



   1.Ձեր կարծիքով որո՞նք են էկոհամակարգերի 

Էկոհամակարգ է կոչվում այն համակարգը, որը բաղկացած է կենդանի օրգանիմներից և դրանց գոյության ապրելավայրերիցԿենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն ունի իր հատուկ բնական միջավայրը, որի հետ կազմում է մի ամբողջություն: Այդ ամբողջությունը հայտնի է էկոհամակարգ անունով:Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են՝ օրգանական նյութ ստեղծելու, էներգիա կապելու  և անջատելունյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Էկոհամակարգի օրինակ է  հանդիսանում  ջրավազանը, նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի  զանգվածը։Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է  համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի  առկայությունը էկոհամակարգի  բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այսպիսով՝ էկոհամակարգի մաս կարելի է համարել միայն այն օրգանիզմները, որոնք կարողանում են ինքնակարգավորվել:









Աղբյուրներ՝ http://hy.wikipedia.org/
http://emanuelagjoyan.blogspot.com/
http://qnmartirosyan.blogspot.com/2013/12/blog-post_1.html 

Մոլորակի 10 ամենաաղտոտված քաղաքները

1. Պեկին, Չինաստան
Պեկին, Չինաստան

Պեկինը պատած մշուշը մշտապես հիշեցնում է, որ այս քաղաքը օդի աղտոտվածության լուրջ խնդիրներ ունի: Պեկինում և նրա շրջակայքում ապրում են ավելի քան 17 մլն մարդ: Ջրային պաշարնները այստեղ չափազանց քիչ են և աղտոտված, օդի աղտոտվածության մակարդակը 5 անգամ ավելի բարձր է, քան ԱՀԿ-ի կողմից թույլատրելի չափանիշները: Իսկ հաճախակի տեղի ունեցող փոշային փոթորիկները միայն ավելացնում են խնդիրը:
2. Բուենոս-Այրես, Արգենտինա
Բուենոս-Այրես, Արգենտինա
Բուենոս-Այրեսի ավելի քան 13 մլն բնակիչներ ստիպված են գործ ունենալ մի խնդրի հետ, որը տեղի է ունենում տագնապալի կանոնավորությամբ: Նույնիսկ մի փոքր հորդառատ անձրևները, քաղաքում վիթխարի ջրհեղեղ են առաջացնում, որի դեպքում ջրատար համակարգը գրեթե չի գործում: Դա աղտոտում է ջուրը և մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար: Հենց այս ջրի աղտոտվածությունը և աղետի վերահսկողության ստրատեգիայի բացակայությունը քաղաքին բարձրացրել են ցուցակի այս բարձր հորիզոնականում:
3. Կահիրե, Կիպրոս
Կահիրե, Կիպրոս

Կահիրեում օդի աղտոտվածության մակադակը 10-100 անգամ բարձր է ԱՀԿ-ի թույլատրելի ստանդարտներից: Տրանսպորտային գազի մեծ արտանետումները, քաղաքային արդյունաբերական հիմնարկների աղտոտումը, ինչպես նաև անապատի շոգ և չոր կլիման, քաղաքաբնակների մոտ խուճապ են առաջացնում և հանգեցնում են գեղեցիկ հինավուրց հուշարձանների ոչնչացմանը:
17 միլիոն բնակիչ ունեցող քաղաքի համար դա հավասարազոր է ամեն օր մեկ տուփ ծխախոտ ծխելուն:

4. Դար-էս-Սալամ, Տանզանիա
Դար-էս-Սալամ, Տանզանիա

Տանզանիայի մշակութային և առևտրային կենտրոնը տուժվում է թափոնների վերամշակման համակարգի բացակայություն պատճառով: Մաքրման համակարգերը ևս մնում են անկանոն, իսկ որակյալ տրանսպորտային համակարգի բացակայությունը մեծացնում է տրանսպորտային գազերի արտանետման խնդիրը: Վտանգավոր և արդյունաբերական թափոնները թափվում են բաց երկնքի տակ, որը բնակիչների առողջական լուրջ խնդիրների պատճառն է դառնում:

5. Դակկա, Բանգլադեշ
Դակկա, Բանգլադեշ

Չնայած քաղաքը գտնվում է երեք գետերի վրա և տեղակայված է Գանգայի, Դակկայի գետաբերանին ապրելու համար աշխարհի ամենաանպետք քաղաքն է: Գետերի ջրերը լի են մարդկային և արդյունաբերական թափոններով: Չկա ջրի վերամշակման ոչ մի արդյունավետ համակարգ, և եթե դրան ավելացնել ջրի աղտոտվածության բարձր մակարդակը, ապա արդյունքում ունենք շատ թունավոր քաղաք:
6. Մեխիկո, Մեքսիկա
Մեխիկո, Մեքսիկա

Մեքսիկայի օդը շնչելու համար անվտանգ է միայն տարվա մեջ 31 օր: Յուրաքանչյուր տարի մոտավոր տվյալներով 100 000 երեխա է մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով: Այս քաղաքի հայտնի տրանսպորտային խցանումները վառելիքից թունավորումների գլխավոր պատճառն են հանդիսանում: Քաղաքի ծայրամասերում տեղակայված են ավելի քան 50000 փոքր ֆաբրիկաներ: Այս բոլորը միասին  ձևավորում են մահացու կոկտեյլ:

7. Մոսկվա, Ռուսաստան
Մոսկվա, Ռուսաստան

Այս քաղաքում, հավանաբար, ռադիոակտիվ աղտոտվածությունը ավելի շատ է, քան աշխարհում որևէ այլ տեղ: Դրանք արտանետվում են ավելի քան 2000 գիտահետազոտական ինստիտուտների կողմից, որոնք քաղաքում գոյություն ունեն վաղուց : Նույնիսկ այսօր կառավարությունը հավաքում է ռադիոակտիվ թափոնները և փորձում է դրանք թաղել հատուկ գերեզմանոցներում: Սակայն բնակիչները երկար տարիներ ստիպված են ապրել ռադիացիայի բարձր մակարդակի պայմաններում:
8. Նյու Դելի, Հնդկաստան
Նյու Դելի, Հնդկաստան

Դելիի կարևորագույն խնդիրը ջուրն է: Քաղաքի ջրի գլխավոր աղբյուրը Ջամնա գետն է, որը լրջորեն աղտոտված է քիմիկատներով և այլ թափոններով: Ավտոմեքենաների բավականին մեծ քանակը միայն ավելացնում է աղտոտվածության առկա մակարդակը, և երկրի բազմաքանակ բնակչությունը ստիպված է տառապել սմոգից, կեղտոտ ջրից և առողջության պրոբլեմից:
9. Լինֆեն, Չինաստան
Լինֆեն, ՉինաստանՔաղաքն ունի 3 մլն բնակիչ և գտնվում է ածխային արդյունաբերության սրտում: Այս քաղաքի օդը ամենավատն է Չինաստանում, տներից շատերը լրիվ ծածկված են մուրի հաստ շերտով:

10. Ձերժինսկի, Ռուսաստան
Ձերժինսկի, Ռուսաստան
Իրականում մեգապոլիս չէ, սակայն այս քաղաքը աշխարհի ամենաաղտոտված քաղաքն է: Այստեղ պահվում է երեք մլն տոննա քիմիական մնացորդներ, որոնք այստեղ են թափվել շատ տարիներ առաջ:


Բնական ռեսուրսներ։ Ընդհանրապես ոեսուրս է այն ամենը, ինչը մարդկանց
անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և
նախադրյալ է։ Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության
բազմաթիվ նյութեր ու երևույթներ՝ օգտակար հանածոները, անտառի
հարստությունները, վարելահող ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու
անձրևը, արևի լույսն ու ջերմությունը։
Բնական ռեսուրսները բնական միջավայրի այճ նյութերն ու երևույր ներն են, որոնք
օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու
գործիք (արտադրության միջոց) և սպառման աոարկա:


Նավթ

 Նավթը ) բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավռ հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր  ասֆալտի:






Ածուխ


Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով:Ածուխները կազմված են օրգանական (այրվող) և անօրգանական (չայրվող) բաղադրիչներից: Օրգանական մասը կազմում են բիտումները, հումինային թթուներն ու մնացորդային ածուխը: Անօրգանական հանքային մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի, երկաթի, ալյումինի, կալիումի, նատրիումի սիլիկատները, ֆոսֆատները, սուլֆիդներն ու սուլֆատները: Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն է, 48,5%-ը` գորշ ածուխը: Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:













 Աղետներ



Աղետ պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:

Սողանք
Սողանքն արտահայտվում է սարերի, բլուրների թեք լանջերում, գետահովիտներում։ Այն զարգանում է տարբեր հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները։ Սողանքներից տուժում են բնակելի եւ արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը եւ այլն։ Օրինակ, ԱՄՆ-ում սողանքների հասցրած տարեկան վնասը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Այս թիվը տարեցտարի աճելու միտում ունի։ Սակայն այս աղետը չի բավարարվում միայն նյութական վնասներ պատճառելով։ Նույն ԱՄՆ-ում ամեն տարի սողանքի զոհ է դառնում 25 մարդ, որը շատ ավելի է երկրաշարժերից զոհվածների թվից։ Ճապոնիայում այդ թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսը, սա այն դեպքում, երբ ճապոնական կղզիները տարաբնույթ աղետների՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ ու փոթորիկ, մշտական թիրախ են։




Ջրհեղեղ 

Ջրային տարերքի վտանգավոր երևույթներից են հեղեղները։ Սրանք վարարման մեծ տեսակն են , երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են հովտի ցածրադիր մասերը։ Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից կամ տևական անձրևներից: Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրամբարների կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասայաբար ոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով` աղետալի չափերով էրոզիայիէենթարկվում։


Փոթորիկ
Փոթորկը քամու տեսակ է: Այն տևում է այնքան ժամանակ մինչև ճնշումները հավասարվեն: Բնութագրվում է օդի շարժման արագությամբ և ուղղությամբ:










Երաշտ

Երաշտը օդերեւութաբանական եւ ագրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթ է։ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տեւական ժամանակամիջոցում անձրեւներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։Հաճախ երաշտի նախադրյալները երեւան են գալիս նախորդ տարում՝ դրսեւորվելով աշնան եւ ձմռան անբավարար տեղումներով, օդի եւ հողի խոնավության սակավությամբ։Երաշտը, ուժեղ շոգը կարող են ունենալ աղետալի բնույթ, դառնալ հանրապետության որեւէ մարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգ իրավիճակի աղբյուր։Երաշտի ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում է զանգվածային անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների, կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերի ոչնչանալու վտանգը։ 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպ երաշտ էր։



Եթե չլիներ ջուրը

Ջուրը ամենատարածված նյութն է  բնության մեջ: Եթե չլիեր ջուրը չէր լինի  ուղղակի կյանքը. Մեզնից յուրաքանչուրը ամեն օր օգտագործում է մոտավորապես  2 լետր:Ջուր կա ամեն մի կեդանի օրգանիզմի մեջ: Առանց  ուտելիքի կարող ենք ապրել բայց առանց ջրի ոչ:Մենք բոլորս կախվածություն ունենք ջրից ու առանց ջրի չենք կարող ապրել: Եթե չլինի ջուրը չի լինի նաև երկիր մոլորակիկ վրան կյանքը.





Նշել այն բնապահպանական խնդիրները, որոնք առավել արդիական են Հայաստանում: Բերել կոնկրետ օրինակներ

1.     Անտառահատում
1980-ականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը նվազել է` հասնելով 7%-ի: 1990-ականների սկզբին էներգետիկ ճգնաժամի պատճառով մեծածավալ անտառազանգված ոչնչացվեց: Ծառահատումները հիմնականում կատարվում էին անհատների կողմից` բնակարանները տաքացնելու և կերակուր պատրաստելու նպատակով: Այսօր անտառները շարունակում են ոչնչանալ` հիմնականում կազմակերպված ապօրինի ծառահատումների և անտառային հողերի անօրինական բաշխման/օտարման պատճառով: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում անտառային տարածքների կրճատումը նպաստում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը, արագացնում է անապատացման գործընթացը, մեծացնում սողանքային և հողի էրոզիայի վտանգները, հանգեցնում է կենսաբազմազանության կորստի և անտառահատված տարածքներին հարակից համայնքների բնակիչների կենսապայմաների վատթարացմանը: Համաձայն փորձագետների, անտառային տարածքների ոչնչացման առկա տեմպերով շարժվելու դեպքում երկիրը 50 տարվա ընթացքում կդառնա անապատ:

2. Աղբի հիմնախնդիրը 
Եթե քաղաքակիրթ երկրներում աղբ նետելու համար օրենքը տուգանք է սահմանում, ապա Հայաստանում կարող ես ոչ միայն կիլոգրամներով աղբ նետել փողոց, այլ նույնիսկ բնակարանի վերանորոգումից գոյացած շինարարական աղբը թափել շքամուտքում: Եվրոպական երկրներում այդ տուգանքները ոչ միայն մաքրությունն են ապահովում, այլեւ աղբի կուտակման, դրա հավաքման մատչելիությունն են կարգավորում, քանի որ աղբը նաեւ բիզնես է: Ի տարբերություն այլ երկրների՝ մեզանում բացակայում են աղբի վերամշակման, վնասազերծման ձեռնարկություններն ու վտանգավոր թափոնների մասնագիտացված պոլիգոնները:

Աղբի տեսակավորման ու վերամշակման, ապա նաեւ տնտեսության մեջ կիրառելու մշակույթը մեզանում սկսում է զարգացում ապրել: Այս նպատակով 2009թ Հայաստանում հիմնվել է իր տեսակի մեջ առաջին «Քլինլենդ» ընկերությունը, որի նպատակն է կենցաղային աղբից օգտահանված նյութերը վերամշակվելուց հետո կիրառել որպես երկրորդական արտադրանքի նյութ:


  Որպես Երևանաբնակ բնակիչներ, որ էկոլոգիական խնդիրներին եք առավել շատ բախվում:

Երևանում շատ եմ բախվում աղտոտվածության: Բնակելի թաղամասները,բակերը դպրոցի տարածքները բոլրը պատված են աղբով:

Արդյոք էկո խնդիրները և մարդու առողջությունները փողկապակցված են:

Իհարկե մարդու առողջությունը փողկապակցված է էկո խնդիրների հետ: Օրինակ՝ ԳՄՈ-ները

70-ական թվականների վերջերից սկսեց զարգանալ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ(ԳՄՕ) կոչվում են այն մթերքները, որոնք չեն առաջացել բնական ճանապարհով, այլ ստեղծվել  է մարդու միջամտության շնորհիվ: Արդյո՞ք ԳՄՕ-ները հարկավոր են մարդկանց: Աշխարհի բնակչությունը տարեցտարի ավելանում  է: Այդ մարդկանց պետք  է պարենով ապահովել, սակայն այն չի բավարարում: Գիտնականները փորձեցին ելք գտնել, և այդ ելքը դարձավ ԳՄՕ: Սակայն ԳՄՕ-ները այնքան  էլ օգտակար չեն, որքան որ մեզնից շատերը պատկերացնում են: Ամեն օր մենք շուկայում հանդիպում ենք ԳՄՕ-ների:
Շատ հաճախ ինքներս  էլ չհասկանալով ինչու գնում ենք ԳՄՕ-ներ: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմենրը ունեն գեղեցիկ և արտասովոր տեսք: Մեզանից յուրաքանչյուրը առնվազն մեկ անգամ տեսել է այնպիսի բանջարեղեն, որը նման չէ իր բնական տեսքին: Մեզ գերում  է նրա արտաքին տեսքը և մենք գնում ենք, չմտածելով մեր առողջության մասին: Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ` սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, լոլիկ, ցորեն, կարտոֆիլ, բամբակ, շաքարի ճակնդեղ և այլն:Գիտնականները լիարժեք չեն պարզել ԳՄՕ-ի թողած հետևանքները: Ռուս գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդ որքան շատ է օգտագործում ԳՄՕ, այնքան մեծ է արյան մեջ չարորակ գոյացությունների, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգը: Հաստատված է նաև արյան անոթների անանցանելիություն, ինչպես նոր ալերգիկ հիվանդությունների աճը: Այս ամենից հետո էլ մենք օգտագործում ենք ԳՄՕ: Բամաթիվ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Արգենտինան,Կանադան մեծ տեղ են հատկացնում ԳՄՕ-ներին: Բայց կան երկրներ, որտեղ արգելված է օգտագործել ԳՄՕ-ներ: Հայաստանում արգելված չէ ներկրել ԳՄՕ-ներ, սակայն այն օրենքով վերահսկվում է: Կարտոֆիլը շատ տարածված բանջարեղեն է: Կարտոֆիլի գենոմի մեջ ներարկում են վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Այդպիսի կարտոֆիլին նույնիսկ բզեզը չի կարող վնասել: Այս երևույթը կարող է խանգարել բնական գործընացը:



Ծխախոտը՝Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու առողջության, կյանքի տևողության, ակտիվ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի երկարությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց ազդեցությունն այդ ցուցանիշների վրա ներկայացվում է ըստ հետևյալ տոկոսային խմբերի. • մարդու ապրելակերպը պայմանավորող գործոնների ազդեցությունն ամենամեծն է՝ 49-53%: Այդ գործոններից ամենավտանգավորներն են ծխելը, ոչ ռացիոնալ սնունդը, ավելորդ քաշը, ճարպակալումը, ալկոհոլի չարաշահումը և ցածր ֆիզիկական ակտիվությունը, • գենետիկական և կենսաբանական գործոններ՝ 18-20% ազդեցություն, • շրջակա միջավայրի գործոններ և բնակլիմայական պայմաններ՝ 17-20%, • առողջապահական գործոններ, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումների անարդյունավետություն և բժշկական օգնության ցածր որակ՝ 8-10%: • Ինչպես նկատում ենք, ազդեցության գերակշիռ մասը բաժին է ընկնում մարդու ապրելակերպը բնորոշող գործոններին: Այս խմբի վտանգ ներկայացնող գործոնների զուգակցումը դառնում է մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ, կրճատում է կյանքի տևողությունը և այլն: Հետևաբար, գործոնների այս խումբը պետք է դառնա ուշադրության առարկա ոչ միայն առողջապահության և, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման համակարգերի համար, այլ, ինչու՞ չէ, նաև ԶԼՄ-ների, պետական ու հասարակական կառույցների համար: • Ներկայացվող խմբում առավել վտանգ ներկայացնող գործոններից է ծխելը: Մեր հասարակությունը լավ չի պատկերացնում ծխելու վտանգն ու վնասակարությունը: Ծխողները լուրջ չեն վերաբերվում ծխելու հետ կապված թե՛ սոցիալական և թե՛ առողջապահական խնդիրներին ու դրանց հետևանքներին՝
 թոքերի քաղցկեղը մինչև XX դարասկիզբը հազվադեպ հանդիպող հիվանդություն էր, այն աստիճան հազվադեպ, որ յուրաքանաչյուր գրանցվող նոր դեպք զարմանք էր հարուցում բժիշկների մոտ: Անգամ մինչև XVIII դարի բժշկագիտության մեջ այն նկարագրված չի եղել: Մինչդեռ XX-րդ դարում թոքերի քաղցկեղը դարձավ ամենաահարկու մարդասպանը:

No comments:

Post a Comment