Մոտենում
է սեպտեմբերի 21-ը։ Այս օրը ողջ Հայաստանում տոնվում է, որպես երկրի անկախության օր, բայց կրթահամալիրում օրը խորհրդանշվում է բարձրունքի հաղթահարմամբ։
Ամեն տարի այս օրը սեբաստացիներս ընտրում ենք մի բարձրունք ու գնում այդ ուղղությամբ։ Կախված տարիքից՝ բարձրունքի հեռավորությունն ու բարձրությունը
փոխվում է։ Ես արդեն 12 տարի է սովորում եմ կրթահամալիրում ու շատ բարձունքներ եմ հաղթահարել: Առաջին բարձրունքը, որը հաղթահարել եմ Բջնիի բերդն էր, որն այնքան էլ բարձ չէր ու շատ հեշտ բարձրացանք։ Այ հիշում եմ Սմբատաբերդը, որը նույնպես բաձրունք էր։ Ձգտում էինք հասնել բերդամրոցին, ու երկար
ճանապարհ կտրեցինք մինչև հասանք նպատակակետին։Հաջորդը
Արայի լեռն էր՝ հրաբխային կոնը։Սակայն այս լեռնագագաթը հաղթահարելը շատ հեշտ էր, զրուցելով, հանգստանալով, խաղով- երգով տեղ հասանք։Թվում է, որ լեռները բարձրանալը ավելի դժվար է, բայց Արայի լեռը այդ դեպքը չէր։ ))) շատերը գիտեն Հավուց թառի մասին, այ այս բարձունքը շատ դժվար ենք հաղթահարել։ Բոլոր նրանք, ովքեր կորոշեն գնալ Հավուց թառ ու բարձրունք հաղթահարելու փորձ չունեն՝ խորհուրդ կտամ լինել շատ զգույշ, պատրաստված և անպայման ճանապարհն իմացող ուղեկցողի հետ։Հավուց թառից շատ լավ տպավորություններ
են մնացել՝ ճանապարհը բարդ էր, խորդուբորդ, նեղլիկ, սողացող, մի մասն էլ անցնում էինք Խոսրովի անտառով: Բայց բարձրանում էինք մեկս մյուսին օգնելով, ջրի վերջին կումը ընկերոջը փոխանցելով։ Հավեե՜ես էր։Իջնելն ավելի հեշտ էր։ Անցյալ տարի Էկո ակումբի մեր խմբով՝տիար Բլեյանի ուղեկցությամբ, հաղթահարել ենք Արմաղան լեռը։Այն նույնպես հրաբխային լեռ է, որը գտնվում է Գեղամա լեռներում։ Տպավորություներն
աննկարագրելի
էին։
Այս
տարի նույնպես հետ չեմ մնալու և լրացնելու եմ հաղթահարած բարձրունքներիս շարքը։
No comments:
Post a Comment