Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։
Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։Հայկական
ժողովրդական պարերը պարում են ինչպես երգի (պարերգի) ուղեկցությամբ,այնպես էլ զուռնայի,դուդուկի,դհոլի,քամանի
և այլ հայկական նվագարանների նվագակցությամբ:Խմբական պարի ժամանակ պարաշարքի առջևում թաշկինակը ձեռքին կամ առանց թաշկինակի պարում է պարավագը՝պարը
կառավարողն ու ոգեշնչողը: Նրա
հետ կողք կողքի պարում են մյուս մասնակիցները: Պակաս գեղեցիկ չեն զուգապարերն ու մենապարերը,որոնք կատարողներին հնարավորություն են տալիս դրսևորելու իրենց պարային օժտվածությունը: Կանանց պարերին բնորոշ են նրբագեղությունն ու հեզաճկունությունը,ձեռքի,դաստակի
շարժումները:Տղամարդկանց պարերին հատուկ են ցատկերի ու շարժումների թափն ու թեթևությունը:
20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան են գաղթում բազմաթիվ հայ ընտանիքներ, ովքեր իրենց հետ բերում են երգեր, պարեր և իրենց բնորոշ տարազներ։ Բնականաբար, տեղի է ունենում ազգային մշակույթի երկու տարբեր ճյուղերի խաչասերում, ինչի արդյունքում ձևավորվում է նոր՝ առավել հարստացած տարբերակը։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական պարի կրթությունը պետությունը վերցնում է իր վրա։ Հիմնվում են պարային ստուդիաներ, որոնք և նպաստում են հետագայում ազգային պարից առանձնացվող ժողովրդական պարի ստեղծմանը։
Ներկայումս հայկական ազգային պարը բաժանվում է երկու խմբի ՝ ազգագրականի և ժողովրդականի։
Ժողովրդական պարը, ըստ էության, տարբերվում է ազգագրականից։ Այն ծնվել է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարից և, ղեկավարվելով դասական և բալետային պարի ներկայացուցիչների կողմից, հեռացել իր ազգային ակունքներից։
Ինչ վերաբերում է ազգագրականին, ապա վերջինիս հիմքում ընկած է ազգի ընդհանուր նկարագիրը տալու նպատակը։ Ազգագրություն բառը, ինքնին, բնութագրում է մի գիտություն, որն ուսումնասիրում է ժողովուրդների նյութական և հոգևոր մշակույթը, հետևաբար վերջինիս սովորույթները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները և դրանց պատմամշակութային առնչությունները:
Հայկական պարը կարելի է դասակարգել համաձայն մի քանի բնութագրիչների
Ըստ կատարման բնույթի՝
·
Պարերգեր ՝ պարեր, որոնք զուգորդվում են
երգերով,
·
Պարեր, որոնք նվագակցվում են միայն երաժշտական
գործիքներով,
·
Պարեր, որոնք և նվագակցվում և զուգորդվում
են երաժշտական գործիքներով և երգով։
Ըստ ձեռքերը բռնելու
ձևի՝
·
Ճկույտներով
·
Ափերով
·
Խաչված ափերով
·
Ուսերով
·
Գոտկատեղից
Ըստ բովանդակության՝
·
առասպելական
·
էպիկական
·
լիրիկական
·
պաշտամունքային
·
ճանապարհի
·
լարախաղացների
·
աշխարհիկ
·
աշխատանքային
·
ռազմական
·
որսորդական
·
մանկական
Ըստ մասնակիցների քանակի հայկական պարերը բաժանվում են կոլլեկտիվ, խմբային, զույգային և մենպարերի:
Կոլլեկտիվ պարերում կարող էին մասնակցել միանգամից անսահմանափակ քանակով պարողներ: Խմբային պարերում, որոնք հիմնականում ավելի կատարողական բարդություններ էին կրում, հնարավոր չէր մարդկանց մեծ քանակով պարել և պարում էին 10,15,20 հոգով:
Կախված կոլլեկտիվ պարի նշանակությունից և բովանդակությունից, այն կարող էին կատարել առանձին կամ համատեղ ամուսնացած տղամարդիկ, կանայք, պատանիները, օրիորդները,տղաները, աղջիկները:
Հին հայկական կոլլեկտիվ պարերը այս կամ այն սեռի և տարիքի անձերի մասնակցությամբ բաժանվում են կանանց և տղամարդկանց պարերի, պատանիների և օրիորդների պարերի, աղջիկների և տղաների-մանկական պարերի:
1946 թվականին
Վանաձորում հիմնադրվել է «Հորովել» ազգագրական երգի ու պարի պետական, 1958 թ. Երևանում՝
Հայաստանի պարի պետական (1978 թվականից՝ վաստակավոր կոլեկտիվ), 1963 թվականին՝ «Բերդ»,
1987 թվականին՝ «Բարեկամություն» պարի անսամբլները, 1976 թվականին՝ «Ակունք», 1988
թվականին՝ «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբերը և այլն։ Հայ ժողովրդական պարարվեստի
զարգացման մեջ ներդրում ունեն նաև մի շարք ինքնագործ խմբեր («Աշնակ» պարի խումբը՝ Վահրամ
Արիստակեսյանի: 1990-ական
թվականներից սկսվել է հայկական ժողովրդական պարարվեստի զարգացման նոր փուլը, ստեղծվել
են բազմաթիվ պարախմբեր, անսամբլներ, որոնք ժողովրդական պարը լրացրել են դասական և խորեոգրաֆիկ
ոճերի տարրերով՝ սկզբնավորելով նոր ուղղություն ժողովրդական պարարվեստում։
Հայկական ժողովրդական
պարերի հիմնական ուղղությունը աջ է, բայց կան նաև ձախ և հետ կատարվող քայլեր ու պարաձևեր,
որոնք ընդգծում են որոշակի ծեսերի ողբերգական իմաստը։ Հայտնի են գովնդ, շորոր, վերվերի,
հետ ու առաջ, ծափպար, օձաձև, ոտ զարկելով ու թռիչքներով և այլ պարաձևեր, որոնք ըստ
բովանդակության, դասակարգվում են էպիկական, քնարական, կատակային, կենցաղային, աշխատանքային,
որսորդական, սգո, թաղման, հարսանեկան, ռազմական, ճանապարհի, մանկական, ծիսական, հմայական
պարատեսակների։ Յուրաքանչյուր պարատեսակ ունի պարեղանակ, կատարողների կազմ, սեռ, տարիք,
կատարման ձև, տեղ ու ժամանակ, երգվող տեքստ, անհատական երանգավորում (իմպրովիզացիա)։
Պարաձևերն ու պարատեսակները, ըստ ավանդության, կատարվել են հերթականությամբ՝ հաշվի
առնելով նախ պարաքայլի կատարման բարդությունը, ապա՝ նպատակադրումը։
Վերվերի
«Վեր-վեր» տեսակի պարերն ու պարերգերը շատ են տարածված Հայաստանի
բոլոր շրջաններում: «Վեր-վեր», «Վերվերի» կամ «Վերվերուկ» պարատեսակը, որի հիմքում
ընկած է «երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևը, հայկական պարերի շատ ինքնատիպ տեսակ է:
Նրանում տեղ գտած քայլերն ու թռիչքները հարթ հետագիծը վերածում են ոլորանի: Այս տեսակ
պարերը առնվազն երկու մասից են կազմված, իսկ երբեմն՝ երեք, չորս և ավելի: Ժողովուրդն այսպիսի պարերի առաջին
մասը, ըստ տեմպի, բնութագրվում է որպես դանդաղ` «ծանդըր»: Մեծամասնությամբ «Վերվերի»
պարերը մաժորային են` կենսուրախ: Տրամադրությունը նրանցում ուրախ է, երբեմն՝ կատակային: Գրաբարում այս պարաձևը կոչվում էր «Վերնապար», այսինքն՝ «պար
դեպի վեր» կամ «վեհամբարձ պար»:
ԾԱՂԿԱՁՈՐԻ
Ծաղկաձորի պար, կարելի է դասել այնպիսի պարանմուշների շարքին, որոնք դեռևս հնագույն սին հավատալիքների շրջանում կատարվել են ոչ միայն կոնկրետ ծեսերի ժամանակ, այլ գրեթե ամեն արարողության ժամանակ։ Ծաղկաձորի պարը հիմնականում պարել են Վասպուրականի շրջանում՝ ուխտագնացությունների ժամանակ։ «Ծաղկաձորի» անվանումը ամենայն հավանականությամբ ծագել է Վասպուրականի շրջանում շրջանի համանուն տեղանվան հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ, և դեպի ուր ժամանում էին ուխտի գնացած վասպուրականցիները։
Պարի նպատակը
Ծաղկաձորի պարը կապված է եղել պտղաբերության հետ և նվիրված է եղել պտղաբերության աստվածուհի Անահիտին։ Պարում տեղ գտած բարձր թռիչքներով պարողները փորձել են շահել աստվածուհու համակրանքը և ստանալ շատ բերք՝ վերջինիս հովանավորությամբ։ Պարում տեղ գտած աջ և ձախ շարժերը խոսում են պտղաբերության և, ընդհանրապես, կյանքի, բնության փոփոխականության մասին, որոնց արդյունքում առաջանում են մի շարք ահավոր աղետներ՝ երաշտներ, կարկուտներ, սահանքներ և այլն։
Յարխուշտա
Յարխուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի
անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յարխուշտա
նշանակում է զենքի ընկեր: Պարեղանակի չափը
2/4։ Ունի կլոր, կիսաշրջանաձև, ուղիղ դասավորումներ։ Պարի ընթացքում ձեռքերը բռնելու
ձևը, դիրքերն ու դասավորումներն անընդհատ փոփոխվում են։ Պարողների թիվը պետք է զույգ
լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Ձեռքերը
ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր են զարկում։ Իրար դեմ
հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդանշում
է զենքերի իրար զարկվելը։ Շարժումների տեմպը գնալով արագանում է, ծափերը դառնում են
կտրուկ։
Քոչարի
Քոչարի, Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս
ամենապահպանված հայկական պարն է։ Քոչարի պարատեսակի
ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները,
երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը , խոյերի ու այծերի, պոզահարման,
այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները:
Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների
և ծանրության հենարանի տեզաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ
շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին (ոսոխին) պոզահարելու համար:
Հայկական հանրագիտարան
No comments:
Post a Comment