Ստեփանակերտ


Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը:Բնակչությունը 53,6 հազար մարդ է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Ստեփանակերտը գտնվում է Արցախյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։ Որպես քաղաքատիպ բնակավայր հայտնի է 1847 թվականից։ Իսկ մինչև այդ հին հայկական բնակավայր էր՝ Վարարակն անվամբ, որն ունի ավելի քան երկուհազարամյա պատմություն։ Հենց այս գյուղում 1840-ական թվականներին ստեղծվել է ռուսական բանակի զորակայան՝ ռազմական, վարչական, բնակելի շինություններով, որոնք էլ հիմք են հանդիսացել այժմյան քաղաքի ձևավորման համար։ Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց և երկրամասը ինքնավար մարզ հռչակվելուց հետո, 1923 թվականին 26 կոմիսարների առաջնորդ, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիշատակը հավերժացնելու համար այս բնակավայրը վերանվում է Ստեփանակերտ։ Այսինքն Ստեփանակերտը պաշտոնական ձևով քաղաքի կարգավիճակ ունի 1923 թվականից։Ստեփանակերտը այժմ ունի 25,6 քկմ տարածք, գտնվում է Արցախի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային մասի ոչ մեծ հարթության վրա, Կարկառ գետի ձախափնյա գեղատեսիլ վայրում։ Շրջապատված է անտառներով, այգիներով, ունի մեղմ կլիմայական պայմաններ.

No comments:

Post a Comment