Պատմվածք եւ նովել: Զորհապի նովելների վերլուծություն




Այս պատմվածքը Հուսեփ աղայի մաիսն էր, ով ապրում էր ծայրահեղ պայմաներում:Վաղուց էէր մահացել իր կինը և հիմա նա էր հոգ տանում իր երկու աղջիկների մասին, բայց իր դժվար աշխատանքի պատճառով՝ վերջում Հուսեփ աղան ինքնասպան է լինում: Իր փոքրիկ աղջիկներին թողելով բախտի քմահաճույքին:
Չէի սպասում նմանատիպ վերջաբանի բայց մեր օրերում նման դեպքեր շատ են լինում,շատերն են թուլանում և ինքնասպանության դիմում թողնելով իրեն հարազատներին բախտի քմահաճույքին:Շատ կցանկանայի որ Գրիգոր Զոհրաբը նաև պատմեր աղջիկների կյանքի մասին իրենց հոր մահից հետո,բայց դա ցավոք չկար պատմվացքում:


Այս նովելը մի վաճառական-գողի և չքնաղադեմ Վասիլիկի սիրո պատմությունն է ներկայացնում: Զաբուղոն կարողանում էր քանդել բոլոր դժվար կողպեքները, եւ դա իրեն հաճույք էր պատճառում:Իսկ գողացած իրերը նվիրում էր իր սիրեցյալին: Բայց օրերից մի օր Վասիլիկն առանց հիմնավոր պատճառների որոշում է լքել Զաբուղոնին:Մատնում է նրան ոստիկաններին և դրանից կարող ենք եզրակացնել որ Վասիլիկը Զաբուղոյին միայն շահի համար էր սիրում: Վասիլիկի հանդեպ սերը իր վերջո ստիպում է Զաբուղոնին փախչել բանտից, նորից տեսնելու համար նրան: Սակայն նա շատ է զարմանում, երբ տեսնում է իր սիրած էակին ուրիշի գրկում, նա ցանկանում է սպանել երկուսին էլ, սակայն մի ուժ Զաբուղոյին ստիպում է զենքը դնել մի կողմ եւ նորից վերադառնալ բանտ:

Ճիշտնասատ ես սպասում էի որ Զաբուղոն կսպաներ իր սիրեցյալին բայց նա կարողացավ ուժեղ գտնվել և թողնել վերադառնալ բանտ

No comments:

Post a Comment