Սկսեմ նրանից, որ Էկո ակումբի նոր խմբիհետ ճամփորդում էի առաջին անգամ: Տպավորություններս շատ մեծ են:
Բացի մեր ակումբից նաև մեզ հետ տիար Բլեյանը իր տիկնոջ ու Դավիթի հետ: Առաջին կանգառը Սեևանա լիճն էր: Համարձակ ընկեր Ալինեն օրինակ ծառայեց և առաջինը մտավ լիճ: Նրան հաջորդեցին նաև մեր ակումբի անդամներից մկ քանիսը. շատ զարմացանք, երբ տեսանք, որ Տիար Բլեյանը նույնպես պատրաստ էր լողալու: Հասանք Մադինա:Մադինայի միջնակարգ դպրոցի սովորողներն, ուսուցիչները և տնօրենը սպասում էին մեզ՝ ոգևորված, ուրախ, մեծմակնկալիքներով: Ընկեր Ալինային հետ փոքր խմբով փորձեցինք սարը բարձրանալ ավելի դժվար,սակայն, կարճ ճանապարհով՝ չհաշված ահավոր ցրտին ու դժվար ճանապարհին հաղթահարեցինք սարը և հասանք Արմաղան լեռան գագաթին: Շատ զարմացել էինք Տիարի առույգության վրա: Տիարը զրուցելով շատ հանգիստ բարձրացավ մինչև գագաթ: Ճիշտ էր ասում նա,որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի նմանվել իրեն՝Աշոտ Բլեյանին: Այ այդ ժամանակ կլինենք առույգ, պրպտող, սովորող,չհոգնող: Եղանակը իհարկե բարյացկամ չէր մեր հանդեպ, բայց մենք փորձում էինք անտեսել այն: Հարցազրույցներ վերցրեցինք Գյուղապետից, աշակերտներից, ուսուցիչներից(Այդ ռեպորտաժը կներկայացնենք հաջորդիվ): Երեկոյան կրակի շուրջ փոքրիկ բանավեճ անցկացրեցինք Արգիճի գետի հիմախնդիրների վերաբերյալ: Գիշերելու էինք մադինացիների տներում և անհամբեր սպասում էինք, թե ով է մեզ իր ընտանիք ընդունելու: Գիշերեցի տիկին Աաշխենի ընտանիքում: Համեստ,հյուրընկալ մարդիկ,ովքեր սիրով ընդունեցին մեզ,հյուրասիրեցին և փափուկ անկողիններ տրամադրեցին: Առավոտյան շուտ պետք է լինեինք դպրոցում, որպեսզի կազմակերպեին կլոր սեղան՝ ներկայացնեինք մեր ծրագրերը` Էկոտուրը: Ներկայացրեցինք Կրթահամալիրի կայքը, մեր ակումբի բլոգը ու Էկոտուրը: Ակնկալում ենք, որ գայթակղությանը և անպայման կդառնան մերկ կրթական ծրագրերի մասնակիցը: Զբոսնեցինք գյուղում, գետի կիրջով, վերևից զմայլվում էինք Արգիճի գետի հիասքանչ տեսարանով: Վերելքներ, վայրեջքներ,զբոսանք,հայրենագիտություն: Այնքան հետաքրքիր էր տիար Բլեյանի հետ ճամփորդելը,այնքան բան գիտի,այնքան բան է պատմում: Ուսումնական տարվա իսկական մեկնարկ էր այս ճամփորդությունը:
No comments:
Post a Comment