Սեբաստացիները Երևանի գրախանութներում. Հովհաննես Թումանյանի ծննդյան օր, գրքի նվիրատվության օր…
Հովհաննես Թումանյան, գրքի նվիրատվության օր ու զբոսանք քաղաքի փողոցներով, ընթերցումներ, զրույցներ գրքի, գրականության մասին:
Գիտեինք, որ քաղաքի տարբեր գրախանութներ նախապատրաստել էին տարբեր միջոցառոմներ, խաղեր, մենք էլ որոշեցինք մասնակցել:
Եղանք Բյուրոկրատ գրախանութում, մեր սովորողներից շատերը չէին եղել այս գրախանութում և չգիտեին, որ Երևանում կա մի գրախանութ, որտեղ կարելի է ոչ միայն գնել գիրքը, այլև՝ նստել, կարդալ ուզածդ գիրքը, թեյ խմել: Գրախանութը կազմակերպել էր առցանց մրցույթ, որի հաղթողներին էլ պիտի շնորհեին համապատասխանգրքեր:
Եղանք նաև Գրքերի աշխարհ գրախանութում, որտեղ էլ մեր սովորողները մասնակցեցին գրական խաղերի և շահեցին իրենց իսկ ընտրած գրքերը:
Նշենք նաև, որ մեր սովորողներից շատերը մասնակցել էին Անտարես հրատարակչության առցանց մրցույթին, որի ընթացքում պետք է հավաքեին շատ հավանություններ, ամենաշատ հավանություններ հավաքած օգտատերերն արժանացան մրցանակների:
Անի Մանուկյան,Աննա Մկրտչյան
Անի Մանուկյան,Աննա Մկրտչյան
No comments:
Post a Comment