Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության
22-րդ ամյակի օրը, Էկո-հայրենագիտական ակումբի անդամներս ուղևորվեցինք դեպի Արեգունի
լեռնաշղթայի Արտանիշ լեռնագագթ, որը գտնվումէ Սևանա լճի ափին: Երբ արդեն հասել էինք Արտանիշ գյուղ, սխալմամբ այլ գագաթ էինք բարձրանում, բայց
շատ քիչ բարձրանալուց հետո հասկացանք, որ Արտանիշը մյուս կողմում է:
Արագ գնացինք դեպի «իրական» Արտանիշ լեռը: Դեպի լեռնագագաթ բարձրանալու
ճանապարհը այնքան էլ հեշտ չէր, բայց մենք միահամուռ կերպով բարձրացանք մինչև գագաթ: Սարի գագաթին կար
մի ավերված եկեղեցի, որից մնացել էր ընդհամենը մի քանի խաչքար: Գագաթից Սևանա լիճն
երևում էր իր ողջ հմայքով՝ այնքան գեղեցիկ էր: Այնուհետև սկսվեց հետաքրքիր վայրէջքը
և հանգրվանեցինք Սևանա լճի ափին:
Հ.Գ. Շատ յուրահատուկ ավանդույթ է
ստեղծվել մեր կրթահամալիրում, որ մեր Հայաստանի տոնը նշում ենք մեր երկրի որևէ գագաթին:
Նարեկ Սահակյան
Անի Մանուկյան
Նարեկ Սահակյան
Անի Մանուկյան
No comments:
Post a Comment